ԱԱԾ-ի կոչը քաղաքացիներին՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համացանցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել. տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Բացի այդ, պարզվել է նաև, որ վերոնշյալ գործողություններից զատ, ՀՀ քաղաքացիները «Instagram» և «Facebook» սոցիալական կայքերի «Way to success» («Հաջողության ուղին») անվանումով էջում նկատելով «Գազպրոմ» ընկերության կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը, «շահավետ» առաջարկից օգտվելու համար տրամադրել են իրենց անձնական տվյալները, որից հետո վերջիններիս հետ «Whatsapp» հավելվածով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմ»-ի աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։

Դեռևս 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր․ «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում հաճախորդներ ներգրավել, առաջարկելով՝ ներդրումային ծրագրեր։ Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները, ցույց են տվել նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի տարածած նախազգուշացնող հայտարարությունից հետո էլ, օգտատերերը շարունակում են տրամադրել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բանկային հաշիվ։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։