Ինչո՞ւ է դպրոցներում «հայրենասիրության դասավանդումը» հակառակ արդյունքը տալիս. ապաքաղաքական զրույց Արեգ Դանագուլյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը: Նրա կարծիքով՝ կրթության և գիտության՝ համալսարաններում համատեղելու մոդելը, որը կիրառվում է ԱՄՆ-ում, արդյունավետ է գիտական արդյունքի տեսանկյունից: Բայց այդ մոդելը Հայաստանում կամ այլ երկրներում կիրառելիս պետք է հաշվի առնել առկա հնարավորություններն ու ավանդույթները: Պրոֆեսորի համոզմամբ՝ մեծ ծրագրեր Հայաստանում առայժմ չի ստացվում իրականացնել, այդ պատճառով անհրաժեշտ է նախօրոք հաշվարկել ռիսկերը:

Ինչպե՞ս անել, որ Հայաստանում երիտասարդները ցանկանան դասավանդել դպրոցում: Պատասխանելով այդ հարցին՝ հաղորդման հյուրը կարծիք է հայտնում, որ պետք է համատեղել նյութական և բարոյական խթանները. վերջիններիս թվում են դպրոցներում աշխատանքային նորմալ պայմանները, հետաքրքիր և բովանդակալից ծրագրերն ու դասագրքերը: Արեգ Դանագուլյանն այդ համատեքստում անդրադառնում է Բրյուսովի անվան լեզվաբանական և Մանկավարժական համալսարանների միաձուլման գաղափարին. ըստ նրա՝ եթե որևէ հաստատության արդյունավետությունը մոտ է զրոյին, ապա այն պետք է փակվի:

Անդրադառնալով երիտասարդների սոցիալիզացիայի խնդրին՝ գիտնականը նկատում է, որ դպրոցում «հայրենասիրության դասավանդման» արհեստական փորձերը սովորաբար հանգեցնում են հակառակ արդյունքի: Երբ, օրինակ, պատմության ուսուցիչը ոչ թե փորձում է խորանալ իրադարձությունների պատճառահետևանքային կապերի մեջ, այլ երեխաներին մատուցում է միֆերի հավաքածու, դպրոցականները «գուգլելիս» ստուգում են փաստերը, հետո այլևս չեն հավատում այդ ուսուցչի ոչ մի ասածին: Արդյունքում հասարակության մեջ դաստիարակվում են անհավատությունն ու ցինիզմը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան