600 հոգու աշխատավարձը ո՞նց ենք տալու․ Բրյուսովում ճգնաժամն ավելի է խորանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.03.2026 | 23:39
Կիևը Մերձավոր Արևելք ռազմական խմբեր է ուղարկել՝ ԱԹՍ-ներ որսալու համար
20.03.2026 | 23:27
Կնոջը վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
20.03.2026 | 23:02
Ղազախստանը հայտնել է, որ ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի վթարի գործով հետաքննությունը վերջնական փուլում է
20.03.2026 | 22:41
ԱՄԷ-ի ոստիկանությունն ավելի քան 100 անձի է ձերբակալել՝ պատերազմի ժամանակ նկարահանումների, «մոլորեցնող» տեղեկատվության հրապարակման համար
20.03.2026 | 22:27
Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Բելառուսին «մեծ գործարք» է առաջարկել
20.03.2026 | 22:15
Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
20.03.2026 | 22:00
Բացահայտ ցինիզմ է, Փաշինյանը ո՞նց է ասում՝ ինքն է ամենաշատն արել արցախցիների համար․ Արցախը դադարել է գոյություն ունենալ․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.03.2026 | 21:43
Մոջթաբա Խամենեին հերքում է Թուրքիայի և Օմանի վրա հարձակումներին Թեհրանի մասնակցությունը. Իրանի գերագույն առաջնորդը նոր ուղերձով է հանդես եկել
20.03.2026 | 21:30
Հաշմանդամություն ունեցող կանանց դերը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում. ինչպես են իրագործվում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 21:24
Առանց ԱՄՆ-ի՝ «ՆԱՏՕ-ն թղթե վագր է». Թրամփը դաշնակիցներին «վախկոտներ» է անվանել Իրանի դեմ պատերազմում չաջակցելու համար
20.03.2026 | 21:10
Իսրայելը հայտնում է, որ թիրախավորված հարվածի հետևանքով սպանվել է Բասիջի հետախուզության ղեկավարը
20.03.2026 | 21:00
Փաշինյանը ՌԴ-ին նկատի ունի՝ արտաքին հիբրիդային սպառնալիքի մասին խոսելիս․ անունը չտվեց, որ չսրի իրավիճակը․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 20:49
Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ ՆԳՆ
20.03.2026 | 20:28
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան
20.03.2026 | 20:15
86 տարեկանում մահացել է Չակ Նորիսը
Բոլորը

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դեռևս հոկտեմբերին սկիզբ առած ճգնաժամն ավելի է խորացել։ Հիշեցնենք՝ դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել բուհը Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին միավորելու՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը, որը բողոքի ակցիաներից հետո առկախվեց։

Այժմ էլ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը չի ստորագրել Կարինե Հարությունյանի` ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արձանագրությունը, իսկ բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները հրաժարական են տվել։

Բրյուսովի համալսարանի ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Ցոլակ Ակոպյանը պնդում է` Մաթևոսյանը չունի որևէ հիմք` ռեկտորի վերընտրվելու արձանագրությունը չստորագրելու համար:

«Երբ արձանագրությունը ներկայացրինք ստորագրման, Մաթևոսյանի օգնականի միջոցով անհիմն պատճառաբանությունների ականատես եղանք: Ասում են՝ բա գիտե՞ք՝ ինքը էլ փոխվարչապետ չի, չի կարող ստորագրել: Նախ` ինքն ի պաշտոնե չէ այդ խորհրդում, ինքն այդ խորհրդում որպես փոխվարչապետ չէ ներկայացված, այլ որպես պետական պաշտոն զբաղեցնող անձ, որին նշանակել է վարչապետը, այսինքն՝ խորհրդի կազմից իր դուրս գալը պետք է լիներ վարչապետի հրամանով, բայց թողնենք դա մի կողմ։ Այդ որոշումը պետք ստորագրվեր դեկտեմբերի 9-ով, այդ օրը Մաթևոսյանը եղել է փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ»,- ասում է նա:

Ռեկտորի ընտրությունները դեկտեմբերի 9-ին էին, թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը։ Հարությունյանը 4 ձայն ավելի էր ստացել Գյուրջինյանից։ Թեև հունվարի 11-ին լրացել էր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, սակայն խորհրդի նախագահը չէր ստորագրել նրա վերընտրվելու արձանագրությունը:

Ցոլակ Ակոպյանը պնդում է` իրավունքի ուժով Կարինե Հարությունյանը պետք է շարունակի կառավարել բուհը, քանի որ նա է ընտրված ռեկտորը: Իսկ եթե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ինքն արդյո՞ք ունի այն նույն լիազորությունները, ինչ Հարությունյանը. հարց է բարձրացնում Ակոպյանը․ «Մինչև ամսվա վերջ ի՞նչ է լինելու։ Ունենք լիքը խնդիրներ, շուտով աշխատավարձի հարց է առաջանալու, 600 հոգի աշխատավարձ չի ստանալու, ո՞վ է դրա պատասխանատվությունը կրելու։ Նախ` պետք է հասկանանք՝ ո՞վ է ռեկտորը, ռեկտորի պարտականություններ իրականացնողը, սա մի հարց, և երկրորդ` պետք է ձևավորվի խորհուրդ, որպեսզի հաստատվի բյուջեն, որովհետև աշխատավարձերը, բոլոր ծախսերը բխում են բյուջեից»:

Համբարձում Մաթևոսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Ինչ վերաբերում է նախարարության դիրքորոշմանը, օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել էր Բրյուսովի համալսարանում առաջացած թնջուկին։

«Այս պահին մեր խնդիրն է՝ նորից կազմավորել բուհի խորհուրդը, որովհետև այդտեղ ունեինք բավականին լուրջ խնդիրներ, որոնք առաջ են բերում վստահության հարց խորհրդի գործունեության վերաբերյալ, և հարուցված գործերը նաև վերաբերում են խորհրդի գործունեության ընթացքում թույլ տրված այն խնդիրներին, որոնց որակումը կտան իրավապահ մարմինները։ Նոր խորհուրդը կձևավորվի, բուհի գործունեությունը բնականոն կապահովվի, դա, իհարկե, մեր բոլորի գերխնդիրն է, հատկապես՝ կրթության ոլորտի լիազոր մարմնի»,- ասել է նա:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ դեկտեմբերի 30-ին բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները հրաժարական տվեցին: Բրյուսովի համալսարանում վստահ են` այդ անդամների վրա ճնշում է եղել, նրանց հրահանգել են հրաժարական տալ, որպեսզի խորհուրդը լուծարվի, և կառավարությունը ժամանակ շահի: Հրաժարական ներկայացրածները, սակայն, բոլորովին այլ պատճառաբանություններ են բերում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան