300,000 դրամ տուգանք՝ նախկին կնոջը մոտենալու համար

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում ավարտվեց ընտանեկան բռնության գործերից մեկի դատաքննությունը, հրապարակվեց դատավճիռը, որով Ա․Մ․-ն մեղավոր ճանաչվեց ընտանեկան բռնության մասին օրենքի պահանջները խախտելու համար։ Տղամարդը բռնություն էր կիրառել կնոջ նկատմամբ, վերջինիս բողոքի հիման վրա կայացվել էր պաշտպանական որոշում, որով տղամարդուն արգելվել էր մոտենալ նախկին կնոջը 20 օրով, սակայն այդ ընթացքում տղամարդը երեք անգամ մոտեցել էր նրան։

Ա․Մ․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 353․1 հոդվածով (ներկայում գործող օրենսգրքի 508․1 հոդվածով), որը նախատեսում է պատիժ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջները չկատարելու համար։

Այսօր դատարանում մեղադրյալը հայտարարեց, որ չի ընդունում մեղքը և համարում է, որ ճիշտ է արել, որ մոտեցել է։ Տղամարդը փորձեց բացատրել, թե ինչ առիթներով է մոտեցել նախկին կնոջը։ Դրվագներից մեկով, ըստ նրա, նա տեսել է, թե ինչպես է իրենց տուն մտնում անծանոթ տղամարդ։

«Նույն սենյակում իմ 15 տարեկան աղջիկն էր քնած, դրսից տեսա, որ անծանոթ տղամարդ ներս մտավ, ո՞նց չգնայի տուն, չիմանայի՞՝ ով է»,- հայտարարեց Ա․Մ․-ն։

Նրա խոսքով՝ նախկին կնոջը մոտենալու շարժառիթը եղել է երեխաների պաշտպանությունը, նա կնոջը վնասելու ցանկություն չի ունեցել։ Տղամարդը դժգոհում էր, որ նախկին կինը հոգատար չէ երեխաների նկատմամբ, նրանց հաճախ մենակ է թողել կամ օտար տղամարդկանց է տուն բերել, և նա ստիպված է եղել հաճախակի այցելել նախկին կնոջ տուն, որպեսզի համոզվի, որ երեխաներն անվտանգ են։

Հիշեցնենք, որ դատարանում ցուցմունք տալիս կնոջ մայրը նշել էր, որ երեխաները վախենում են հորից, քանի որ նա հաճախակի վեճեր է հրահրել, բռնություն գործադրել։

Ա․Մ․-ն հայտարարեց, որ 5 երեխաներից 4-ը ներկայում իր հետ են բնակվում։ Նա դատարանին ներկայացրեց համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովից տեղեկանք, որն ապացուցում էր, որ նախկին կինը չի առարկել, որ երեխաները հոր մոտ գտնվեն։

Մեղադրող դատախազն իր ճառում նշեց, որ թեև Ա․Մ․-ն հայտարարում է, որ չի ընդունում մեղքը, բայց նաև չի հերքում այն հանգամանքը, որ նա փաստացի խախտել է օրենքը, ուստի նրան պետք է մեղավոր ճանաչել և նշանակել 300,000 դրամի չափով տուգանք։ Դա մեղադրանքի հիմքում դրված հոդվածով նախատեսված նվազագույն պատիժն է։ Ա․Մ․-ն կրկին հայտարարեց, որ ինքն այնպիսի արարք չի կատարել, որի համար իրեն կարելի է մեղավոր ճանաչել։

«Լավ եմ արել, թող մեկը ասի, որ սխալ եմ արել»,- նշեց մեղադրյալը։

Դատավոր Գոռ Շահբազյանը Ա․Մ․-ին մեղավոր ճանաչեց և նշանակեց 300,000 դրամի չափով տուգանք։ Մեղադրյալը դատավճիռը լսելուց հետո հայտարարեց, որ չի պատրաստվում վճարել տուգանքը, ինչից հետո դատավորը նրան զգուշացրեց, որ այդ պարագայում պատիժը կարող է փոխարինվել կալանավորմամբ։

Նշենք, որ այս գործի դատաքննությունը սկսվել էր դեռևս 2021 թվականի մայիսից։ Նախորդ դատական նիստին տուժողը դիմել էր դատարանին՝ խնդրելով արագացնել գործի քննությունը։ Կնոջ դիմումն ըստ էության բավարարվեց, քանի որ այսօրվա դատական նիստով ավարտվեց դատաքննությունը և կայացվեց դատավճիռ։

Ընտանեկան բռնության այլ գործերով կայացված դատական ակտերի մասին Factor.am–ի նյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

600,000 դրամ տուգանք․ բռնության ենթարկված կինը դժգոհ է դատավճռից

Դատարանը բավարարեց բռնության ենթարկված կնոջ բողոքը

Կնոջ նկատմամբ մահափորձ իրականացրած ամուսինը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Դատաքննությունը սկսվեց և ավարտվեց մեկ օրում․ բռնարար տղամարդը մեղավոր ճանաչվեց

400 հազար դրամ տուգանք՝ ընտանեկան բռնության մասին օրենքը խախտելու համար

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի