Արցախից Երևան տեղափոխված հիվանդի շունտավորումն ավարտվել է բարեհաջող
Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում: