ԱՀ ԱՆ-ն Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին Երևան տեղափոխելու մասին մանրամասներ է հաղորդել
Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ Factor.am-ը տեղեկացրել էր՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել բուժօգնության կարիք ունեցող քաղաքացի։