Նախիջևանում շարունակվում են աղմկոտ ձերբակալությունները․ բարձրաստիճան հերթական պաշտոնյան է կալանավորվել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյանների կալանավորումներն ու պետական գերատեսչություններում ստուգումները։ Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը կալանավորել է Նախիջևանի քաղաքաշինութան կոմիտեի ղեկավար Հիջրան Ռուստամովին։

Պաշտոնյան մեղադրվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում շինարարության և բարեկարգման համար նախատեսված ավելի քան 212 մլն մանաթ պետական ​​միջոցների յուրացման համար։

Սա Նախիջևանից երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որը կալանավորվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացվող հետաքննության ընթացքում։

Հիշեցնենք, որ օրերս Բաքվի նույն դատարանը 4 ամիս ժամկետով կալանավորել էր Նախիջևանի ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևին։ Նա մեղադրվում է իշխանության չարաշահման և 144 միլիոն մանաթ պետական ​​միջոցների յուրացման համար։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել նաև Նախիջևանի Մաքսային կոմիտեում՝ ձերբակալելով  գերատեսչության բաժնի պետ Մանսուր Ասկերովին։ Նոյեմբերի 24-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրան ևս 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Նա էլ մեղադրվում է 132 մլն մանաթ յուրացնելու համար։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Նախիջևանի տարբեր գերատեսչություններից տասնյակ պաշտոնյաներ են ձերբակալվել։

Բաքվում տարբեր փորձագետներ նշում են, որ ուժային կառույցների հիմնական հարվածն ուղղված է «Նախիջևանի խան», Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ, որը մինչև վերջերս համարվում էր անձեռնմխելի, և հիմա օղակը սկսել է սեղմվել անձամբ նրա ընտանիքի անդամների շուրջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, որոշել է վերջ դնել նրա 27-ամյա կառավարման ժամանակաշրջանին։

Ավելի վաղ նաև լուրեր էին տարածվել, որ Թալիբովը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, սակայն, պաշտոնապես չհաստատվեց։ Նախօրեին էլ ադրբեջանական որոշ լրատվականներ հայտնել էին, որ Թալիբովը ժամանել է Բաքու, ինչը կապված է Նախիջևանում տիրող իրադարձությունների հետ։

Հավելենք, որ Թալիբովը հայտնի է որպես Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի ամենամոտ մարդկանցից մեկը։ Նախիջևանում Հեյդար Ալիևի ղեկավարման տարիներին (1991-1993 թթ.) Թալիբովը եղել է Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի գլխավոր օգնականը, 1995 թվականից մինչ օրս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ղեկավարն է։ Թալիբովն իշխանության է հասել Սևիլ Սուլթանովայի հետ ամուսնության շնորհիվ, որը Հեյդար Ալիևի զարմուհին է՝ եղբոր դուստրը։

Էմմա Չոբանյան