Ռուբեն Վարդանյանը՝ Ադրբեջանի կողմից միջանցքը փակելու, գազի մատակարարումը դադարեցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Քիչ առաջ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Արցախը Հայաատանին կապող ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի մասին։

Մենք արդեն մի քանի օր գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, այսօր էլ շարունակել է Ադրբեջանը իր ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ եւ դադարեցրել է գազի մատակարարումը:

Դա նշանակում է, որ մենք պետք է շատ խնայողական մոտենանք մեր բոլոր էներգիայի ծախսերին: Պետք է ամեն ինչ անենք, որ փորձենք պահպանել մեր ապրելաձեւը, բայց մյուս կողմից հասկանալի է, որ ճգնաժամն իրականություն է դարձել բոլորիս համար:
Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի, պետք է ամեն ինչ անենք, որ այս վիճակում ցույց տանք՝ ով է արցախցին, ոնց ենք մենք ընդիմանում մարտահրավերներին և չենք վախենում ոչ մեկից։ Այո, ծանր է լինելու։ Բայց մենք անցնելու են այս ամենի միջով և հաղթելու ենք»,- ասաց Վարդանյանը։

Արցախի պետնախարարը հավելեց, որ ստիպված են լինելու վաղվանից փակել Արցախի դպրոցները և բուհերը․ «Վաղվանից չեն աշխատելու այն դպրոցները և համալսարանները, որտեղ չկան փայտի վառարաններով տաքացնելու հնարավորություն: Մենք ունենք հնարավորություն պահելու էներգիայի մի մասը տարբեր տեղերում, բայց ամբողջը չենք կարող: Խնդրում եմ բոլորիդ խնայողական լինեք, որովհետև չգիտենք, թե որքան երկար է տևելու այս իրավիճակը»:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ այս ամենի մասին իմանա ամբողջ աշխարհը, աշխարհը տեսնի Ադրբեջանիիսկական դեմքը, որ հասկանան՝ անհնար է իրենց հետ ապրել ինչ-որ ձևով հարաբերություն ունենալով»,- նշեց Վարդանյանը՝ արցախցիներին կոչ անելով լինել ուժեղ և հավատալ, որ միասին հաղթահարելու են այս իրավիճակը:

«Ադրբեջանցիները սրանով ամենամեծ սխալն են արել, որովհետև այս տարբերակով իրենք ոչ մեկին չեն կարող ապացուցել, որ մենք կարող ենք իրենց հետ ինչ-որ ձևով համախմբվել և իրենց հետ միասին ինչ-որ բան անել»,- ընդգծեց Արցախի պետնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։