Կունենանք ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ՆԳ նախարարի․ ԱԺ-ում քննարկվում է ՆԳՆ-ի ստեղծման հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

«Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական և նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում:

Ըստ էության ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կունենանք՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, նաև կունենանք ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի: Իսկ ոստիկանությունը ոստիկանապետի մակարդակով պատասխանատու կլինի այս ծառայության ամենօրյա գործունեության համար»,- ասաց Սարգսյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց՝ Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու է երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունը ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

«Կառավարության ղեկավարի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից: Ըստ այդմ՝ այս նախարարությունը կլինի այն պաշտպանող միջավայրը, որը թույլ կտա ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն: Ակնկալում ենք ունենալ մեր քաղաքացիներին ծառայող և բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։