Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Բենամարային

Լուրեր

01.05.2024 | 12:48
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե Բաքուն «առանց խտրականության պաշտպանում է բոլոր կրոնական վայրերը»
01.05.2024 | 12:39
Իսրայելը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների համար. WSJ
01.05.2024 | 12:32
Շնորհավո՜ր Աշխատանքի օրը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
01.05.2024 | 12:20
Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի»
01.05.2024 | 12:09
Ազատի հրդեհից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում
01.05.2024 | 12:00
Պետդեպը՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին, ԱԺԲ-ի հավաքից 64 անձ բերման է ենթարկվել․ ԼՈՒՐԵՐ
01.05.2024 | 11:50
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է
01.05.2024 | 11:41
Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01.05.2024 | 11:27
ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի․ նախագիծ
01.05.2024 | 11:13
Արժանավայել աշխատանքը քաղաքացու իրավունքն է և պետության զարգացման առհավատչյան․ ՀՀ նախագահ
01.05.2024 | 10:58
Ջրցան մեքենաներ և ծեծի ենթարկված ընդդիմադիրներ. Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ալիքը չի մարում
01.05.2024 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 1-ի դրությամբ
01.05.2024 | 10:44
ԱՄՆ-ն հավատում է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել
01.05.2024 | 10:32
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը․ ՄԻՊ
01.05.2024 | 10:16
Լրագրողական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են լրագրողի նկատմամբ  կիրառված բռնությունը․ հայտարարություն
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբերությունների զարգացմանը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարեւոր է, եւ արաբական շատ երկրների հետ քաղաքական երկխոսության ու միջազգային հարթակներում համագործակցության բազում հաջողված օրինակներ կան:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը, ինչը երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության նոր էջ կբացի` հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա:

Հանդիպման ավարտին արձանագրվել է, որ դեկտեմբերի 30-ին կլրանա Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այն լավ առիթ է` նախանշելու առարկայական օրակարգեր»,- ասված է հաղորդագրությունում։