Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի»

Լուրեր

04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողությանն ունեցած ելույթում դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։

«Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե «դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքուն և Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են սեփական շահերով»։

Ըստ նրա՝ այդ «միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»։

«Նրանք ցանկանում են նորից բորբոքել կրակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ալիևը։

Բացի այդ, նա կրկին արդարացրել է միջազգային իրավունքի խախտմամբ Արցախի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմն ու իրականացրած էթնիկ զտումը՝ ասելով, թե «Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով»։