Ազատի հրդեհից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատները դժգոհ են գործի քննության ընթացքից և այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Հրդեհից զոհվածների ծնողները պնդում են՝ Քննչական կոմիտեն չի աշխատում, դրա համար էլ գործը չի բացահայտվում։

Նրանց խոսքով՝ 2 հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի ու ՔԿ նախագահի հետ, սակայն իրենց հուզող հարցերի պատասխանները չեն ստացել։

«Փաշինյանը պետք է պատասխան տա մեր երեխաների սպանության համար։ Փաշինյանն ասեց, որ վառվել են՝ ասեց, հետո էլ գործը փակեց։ Դու ի՞նչ գիտեիր, որ վառվել են, դու տեսե՞լ ես ոնց են վառվել։ Մեր երեխաներին թունավորել են, հետո են վառել։ Կասկածներ շատ կան, դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է, որ զինվորների մի մասն այրվելիս ի վիճակի է եղել շարժվել, օգնել, օգնություն կանչել, բղավել, իսկ մյուս մասը՝ ոչ։ Ուրեմն՝ երեխաները թունավորվել են, չեն կարողացել շարժվել, թե չէ հրդեհի ժամանակ ո՞նց եղավ, որ 15 երեխան էլ մնացին, գոնե 2-ը դուրս չեկան գնան»,-ասաց ծնողներից մեկը։

Ազատի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ծնողներից մեկն էլ հայտարարեց, թե իշխանությանը և իրավապահ համակարգին մինչև մայիսի 10-ը ժամանակ է տալիս, որպեսզի «ում պետք է կալանավորեն»։

«Մինչև վերջ գնալու ենք։ Ուզեն-չուզեն՝ պետք ա բացահայտեն։ Իրանք չբացահայտեն՝ իրանցից հետո եկողը կբացահայտի, ու իրանց հերը կանիծեմ մի ուրիշ ձևով, որ իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, իրանք տարան, կերան։ Էնքան չկան իրանք, որ էդ գործը բացահայտեն զուտ ծնողի խղճի հանգստության համար։ Եթե ամսի 10-ի դատին գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրանց համար»,- նշեց զինծառայողի հայրը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, հրդեհի հետևանքով եղել են նաև վիրավորներ։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին 5 անձ կա։

Մանյա Պողոսյան