Ադրբեջանցի լրագրողները փորձել են ներխուժել Արցախի տարածք․ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել

Լուրեր

30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
Բոլորը

Ադրբեջանի պսևդոէկոլոգների խումբն Արցախում է՝ ռուս խաղաղապահների հետ բանակցությունների։ Նրանց ուղեկցում են ադրբեջանական պետական ու քարոզչական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք տարբեր սադրանքներ են փորձում իրականացնել տեղում, այդ թվում՝ մուտք գործել Արցախի տարածք։

Ադրբեջանական լրատվականների կողմից հրապարակված տեանյութերում երևում է, որ Բաքուն հիմա էլ լրագրողների միջոցով է փորձում սադրանք կազմակերպել։ Նախ՝ լրագրողները փորձել են մուտք գործել Իվանյան համայնքում ռուս խաղաղապահների տեղակայման վայր, որտեղ ընթացել են բանակցությունները։ Ի պատասխան՝ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը հայտարարել է, որ տեսախցիկների ու լրագրողների մուտքն արգելված է։

«Ես ամեն ինչ կարդում և տեսնում եմ, դա խտրականություն է»,- ասել է Վոլկովը լրագրողներին՝ նկատի ունենալով ադրբեջանական մամուլում իր ու ռուս խաղաղապահների գործունեությունը քննադատող հրապարակումները։

Բացի այդ, ադրբեջանցի լրագրողները փորձել են նաև ներխուժել Արցախի տարածք։ Նրանք, մասնավորապես, ոտքով հատել են խաղաղապահների անցակետն ու փորձել գնալ Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն ռուս խաղաղապահները լրացուցիչ ուժեր են գործի դրել, փակել են ճանապարհն ու լրագրողներին հետ դարձրել։

Էմմա Չոբանյան