Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել չորս անձի՝ Իսրայելի հետ կապերի համար

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

Դեկտեմբերի 4-ին Իրանը մահապատժի է ենթարկել չորս անձի, որոնք Իրանի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել էին իսրայելական հետախուզության հետ համագործակցելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Նույն խմբից ևս երեք անձ դատապարտվել է 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկման՝ ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, առևանգմանը մեղսակցության և զենք-զինամթերք պահելու մեղադրանքով։

Նշենք, որ մայիսի 22-ին Թեհրանում գնդակահարվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գնդապետ Սայադ Խոդայը։ Խոդայի վրա հարձակումից ժամեր առաջ ԻՀՊԿ-ն հայտարարեց «իսրայելական հետախուզության հետ կապեր ունեցող հանցագործների» խմբի ձերբակալության մասին, ովքեր, իբր, ներգրավված են եղել մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ «հարձակումներ, առևանգումներ և վանդալիզմ»:

Խոդայը դարձել է Իրանում հարձակման ենթարկված ամենահայտնի զոհը 2020 թվականի նոյեմբերին Թեհրանի Իմամ Հուսեյնի համալսարանի դասախոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո: Այդ ժամանակ Թեհրանն Իսրայելին մեղադրեց Իրանի մայրաքաղաքի մոտ Ֆահրիզադեի մեքենաների շարասյան վրա հարձակվելու մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատրաստվում է մահապատժի ենթարկել երկրի փողոցներում բողոքի ցույցերի դուրս եկած մարդկանց։ Խոսքը 14 հազարից ավելի մարդու մասին է։ Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ իրականացվել է ցուցարարի նկատմամբ առաջին մահապատիժը։

Տաթև Ֆռանգյան