Շիրակի մարզային գրադարանում իտալական գրականության բաժին է բացվել

Լուրեր

30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի, դեսպանության և մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզային գրադարանի իտալական գրականության բաժնի բացմանը։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:

Ողջունելով ներկաներին` մարզպետը նշել է, որ կարևորում է համագործակցությունը և ուրախալի համարել, որ գործակցությունը գործնական բնույթ է կրում. «Ուրախալի է, որ մարզային գրադարանի հիմնադրման հոբելյանական տասներորդ տարում բացվում է իտալական գրականության բաժինը, իտալական գրականության այս հատվածը մեր համագործակցության և պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է, պարոն դեսպան, շատ ուրախ եմ, որ մեր նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի իրակամացմանը երկուստեք ջանք ենք ներդրել։

Դուք շատ արագ արձագանքեցիք մեր առաջարկությանը և իտալերեն լեզվի խորացված ուսուցման հարցը Գյումրիում` առաջիկայում կկարողանանք լուծել։
Ինչ վերաբերում է այսօրվան, ապա պետք է փաստեմ, որ Շիրակի մարզային գրադարանը կրթական, գիտական, քաղաքակրթական, մշակութային կենտրոն է և այս նոր նախաձեռնությունը կարևոր է մեզ համար»։
Ներկաներին ողջունել և համագործակցության նոր հեռանկարների կարևորության մասին է խոսել ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։
Բացման արարողությանը հաջորդել է ջազ համերգ`մաեստրո Վիտորիո Մեցցայի կատարմամբ։