Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն այսուհետ կգործի որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից․ հայտարարություն

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հայտարարություն է տարածել հետագա գործունեության ձևաչափի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որի նպատակն է ուժեղացնել կազմակերպության ազդեցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում։ Այս գործընթացը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի:

Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ Այսպիսով, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս։ 2023 թ․-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Այս նոր կառույցը մինչև 2025թ․-ը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից։

Բաց հասարակության հիմնադրամները սկսել է գործունեությունը Հայաստանում 1997 թ․ -ին և մինչև օրս ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրային աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ օժանդակություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակության խմբերի լայն շրջանակի, ներառյալ՝ հետաքննող լրագրողների, իրավապաշտպանների, ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների:

Հայաստանում 25 տարիների գործունեության ընթացքում Հիմնադրամի առաքելությունն ուղղված է եղել քաղաքացու, անհատի իրավունքի, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը։ Դա դրսևորվել է այնպիսի ծրագրերով ու նախաձեռնություններով, ինչպես Հիմնադրամի օժանադակությամբ Հայաստանում պալիատիվ բուժօգնության և խնամքի ծառայությունների ներդնումն է, հոգեկան առողջության բարելավման միջազգային արդի մոդելների ներկայացումը, սոցիալական արդարության գաղափարի ջատագովությունը կրթության համակարգում, սոցիալապես խոցելի երեխաների համար կրթության բացը լրացնելու ծրագրերը, հետևողական աջակցությունը Հայաստանի փակ և կիսափակ հաստատություներում՝ հոգեկան առողջության հաստատություններում, տարեցների խնամքի տներում, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Վերջին տարիների փորձություններին որպես արձագանք և Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հիմնադրամն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ճգնաժամի ընթացքում հրատապ աջակցություն տրամադրելու հասարակության առավել խոցելի խմբերին։ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հիմնադրամն աջակցել է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը՝ ֆինանսավորելով ավելի քան 535 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական աջակցության ծրագրեր։ Այս աշխատանքներին զուգահեռ Հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստվել, տեղական և միջազգային ատյաններում ներկայացվել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք զեկույցը։ 2020 թ․-ի պատերազմից հետո Հիմնադրամն ինտենսիվ աշխատանք է իրականացրել Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունները, Հայաստանի և Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի հետևանքները միջազգային հարթակներում ներկայացնելու և դրանց վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ արձագանք և ներգրավածություն ապահովելու ուղղությամբ»։