Հանրապետական ծննդատանը 21-ամյա ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել․ հարազատները մեղադրում են բժիշկներին

Լուրեր

21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
21.07.2026 | 17:00
Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:35
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբիշները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 28-ին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ-ում» (Հանրապետական ծննդատուն) 21-ամյա ծննդկան է մահացել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց տուժող կողմի փաստաբան Արթուր Պիվազյանը։ Փաստաբանի խոսքով՝ 21-ամյա Ծ․Ն․-ն նոյեմբերի 25-ին ընդունվել է Հանրապետական ծննդատուն, որտեղ ծննդաբերությունից հետո շուրջ երկու օր մնացել ու անընդհատ բողոքել է առողջական վիճակից՝ որովայնի, ոտքերի ցավից։

Ըստ փաստաբանի՝ նոյեմբերի 27-ին բժիշկ գինեկոլոգ Նարեկ Շահբազյանը խորհուրդ էր տվել նյարդաբան հրավիրել, որպեսզի հասկանան, թե կնոջ ոտքերն ինչի՞ հետևանքով են ցավում։ Շուտով նրան անգամ ցավազրկողները չեն օգնել, ու մի շարք հետազատություններից հետո, գիշերը, ժամը 02:00-03:00-ի սահմաններում ծննդկանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

«Ըստ իմ վստահորդի՝ ( մահացած ծննդկանի ամուսնու-հեղ ) աղջկան բուժող գինեկոլոգ բժիշկն իրեն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, այն արդյունքներով, որոնք հետազատություններն են ցույց տալիս, պետք է, որ նման ցավեր չլինեին, այս պահին իրավիճակը նորմալ է։ Բժիշկը հարազատներին հորդորել է գնալ տուն, առավոտյան վերադառնալ»,- ասաց Արթուր Պիվազյանը։

Նոյեմբերի 28-ի առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում աղջկա հարազատները եկել են հիվանդանոց ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկը նրանց տեղեկացրել է, որ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, որ նրանց բացակայության ընթացքում աղջկա մոտ սրտի կանգ է արձանագրվել, որը վերականգնվել է, սակայն այժմ կրկին կյանքի համար են պայքարում, աղջկան արհեստական շնչառություն է միացված։

Մոտ մեկ-մեկուկես ժամ անց նորից ինտենսիվ թերապիայի բաժնի բժիշկը դուրս է եկել ու հարազատներին հայտնել, որ 21-ամյա ծննդկանը մահացել է։ Փաստաբանի խոսքով՝ հարազատներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ աղջկա մոտ արյան վարակում է արձանագրվել։ Փաստաբանի խոսքով՝ հարազատներն իրեն փոխանցել են, որ աղջիկը որևէ հիվանդություն չի ունեցել։

«Արմենիա» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարինե Մովսեսյանը մեզ հեզ զրույցում ասաց, որ աղջկա մոտ ծննդաբերական խնդիր առկա չի եղել։

«Հաստատ ծննդաբերական խնդիր չէ, հետազոտության արդյունքները դեռևս պարզ չեն, երբ պատրաստ լինեն, տեղյակ կպահենք»,- ասաց Նարիե Մովսեսյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ աղջկա մոտ խնդիրը միանշանակ ծննդաբերական չի եղել և պնդելով, որ աղջկա գանգատներից հետո նրան հետազոտել են լավագույն մասնագետները։

Հանրապետական ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Նարեկ Շահբազյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև հետազոտությունների ամբողջական պատասխանները չլինեն, չի կարող հստակ որևէ բան ասել։ Մեր դիտարկմանը, որ հարազատները տեղեկություններ ունեն այն մասին, որ աղջկա մոտ արյան վարակում է եղել, բժիշկը կրկին պնդեց, որ այժմ որևէ մեկը չի կարող հստակ պատճառ ասել։

«Ինքը եկել է ամսի 24-ին, ընդունվել է ցավերով, հետո ծննդաբերել է նորմալ, ամսի 27-ին, գիշերը ժամը 05:00-ին ցավեր է ունեցել, որի համար բոլոր հետազատություններն արվել են, բայց վիճակը վատացել է ու տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն բաժանմունք»,- ասաց բժիշկ Շահբազյանը՝ տեղեկացնելով, որ բժշկական կոնսիլիում է հրավիրվել, և աղջկա մահվան պատճառը մասնագետները կպարզեն։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Ահրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենագրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պատականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Արաքս Մամուլյան