Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ։
Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն։
Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։

