Գերությունից վերադարձածներին առանձնահատուկ ուշադրություն է պետք. նրանք դաժան վերաբերմունք են տեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Գերությունից վերադարձած անձանց նկատմամբ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել, քանի որ նրանք, առանց բացառության, գերության ընթացքում դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների են ենթարկվել։ «Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

«Գերեվարված անձինք վերադառնալուց հետո ֆիզիկական և հոգեբանական խորքային, ամբողջական վերականգնում ստանալու փոխարեն, մի քանի օր տանը արձակուրդում գտնվելուց հետո նորից զորակոչվում են զինծառայության։

Պատճառաբանվում է, որ նրանք պետք է տեղափովեն հոգեբուժական բաժանունք, անցնեն հետազոտություններ, բուժում ստանան, այնուհետև ռազմաբժշկական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի նրանց՝ զիվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ։

Հարցն այստեղ ոչ թե զորակոչել-չզորակոչելն է, այլ այն, որ պետք է տեսնել՝ նրանք լիարժեք բուժում ստացե՞լ են արդյոք։

Մեզ դիմած քաղաքացիների մասին կարող ենք ասել, որ նրանք լիարժեք բուժում չեն ստացել։ Նրանցից երկուսը արձակուրդում գտնված ժամանակ իրենց նախաձեռնությամբ և մեր կազմակերպության աջակցությամբ անցել են հոգեբանական և հոգեբուժական հետազոտություններ, և եզրակացությունները վկայում են, որ նրանք դեռևս գտնվում են պատերազմական գործողությունների տպավորությունների տակ, նրանց այս հոգեվիճակը վտանգավոր է ոչ միայն իրենց, այլ նաև զինծառայակիցների համար։ Սակայն այս ամենը հաշվի չի առնվում մինչև նրանց զորամաս տեղափոխելը»,- նշեց Սադիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։