Ինչպես է տեղի ունեցել Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը․ դատարանի դատավճիռը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը։ Այստեղ մանրամասն նկարագրվում է, թե, ըստ դատարանի, ինչ հանգամանքներ են հաստատված համարվել, ինչպես է տեղի ունեցել Մաքային պետական ծառայության նախին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը, ով ինչ դերակատարում է ունեցել դրանում։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Այս գործով Արա Կարապետյանը, Արմեն Նիկողոսյանը և այլ անձինք 2010 թվականին մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական հետապնդում է սկսվել նաև Լևոն Սարգսյանի ու վերջինիս փեսայի՝ Սուրեն Ղազարյանի նկատմամբ։ Վերջիններս 2022 թվականի մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել։

Այս որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան, որտեղ այժմ, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, կազմով դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Արշակ Վարդանյանի, քննվում է։

Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել հետևյալ հանգամանքները․

Ամբաստանյալ Լևոն Սարգսյանը, նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել գործով տուժող, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի հետ, սակայն 2008 թվականին վերջիններիս հարաբերությունները լարվել են, ինչի պատճառով Լևոն Սարգսյանը որոշել է պատժել Արմեն Ավետիսյանին և ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակել Արմեն Ավետիսյանի տնից: Լևոն Սարգսյանն Արա Կարապետյանին հայտնել է Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին, և Արա Կարապետյանի միջոցով ծանոթ լինելով Արմեն Նիկողոսյանի հետ, իմանալով նրա և Արա Կարապետյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցության անդամների կողմից «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառից ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման մասին, որոշել է Ավետիյանի տան վրա ավազակային հարձակումն իրականացնել նշված հանցավոր խմբի ուժերով:

Ամբաստանյալ Լևոն Սարգսյանի քրոջ ամուսին, ամբաստանյալ Սուրեն Ղազարյանը, տեղեկանալով վերը նշված հանցավոր մտադրության մասին, իր համաձայնությունն է տվել օժանդակել այդ հանցագործության կատարմանը, և նախկինում լինելով Արմեն Ավետիսյանի օգնականը և այդ հանգամանքի բերումով այցելած լինելով Արմեն Ավետիսյանի առանձնատուն, իմանալով դրա կառուցվածքը և այլ մանրամասներ, պատրաստակամություն է հայտնել տեղեկություններ տրամադրել և այդ կերպ ավազակային հարձակումը և այդ ընթացքում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելն առավել դյուրին և առանց խոչընդոտների իրականացնելու նպատակով մանրամասն նկարագրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։

Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի կողմից ստեղծած հանցավոր համագործակցության անդամների ուժերով այդ մտահղացումն իրականացնելու նպատակով Լևոն Սարգսյանն Արա Կարապետյանին առաջարկել է կազմակերպել Սուրեն Ղազարյանի և Արմեն Նիկողոսյանի հանդիպումը՝ հարձակման մանրամասները քննարկելու համար, ինչին Արմեն Նիկողոսյանը համաձայնել է: 2008 թվականի հոկտեմբերի սկզբին Արա Կարապետյանի կողմից կազմակերպվել է վերջիններիս հանդիպումը, և Սուրեն Ղազարյանը Արա Կարապետյանին պատկանող Կոշիկի աշխարհ խանութի հանգստի սենյակում հանդիպել է Արմեն Նիկողոսյանին, նրան տրամադրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը, մանրամասն նկարագրել է առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը:

Այնուհետև, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող բիլիարդ խաղի համար նախատեսված սրահում Լևոն Սարգսյանը Սուրեն Ղազարյանի և Արա Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերահաստատել է Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու վճռականությունը։

Ըստ պայմանավորվածության՝ Արա Կարապետյանը որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց՝ կազմակերպված խմբի անդամներ Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին և Սուրեն Մելքոնյանին, իսկ Արմեն Նիկողոսյանը՝ Արսեն և Բագրատ Սողոմոնյաններին, Հայկ Մելքոնյանին, ինչպես նաև կազմակերպված խմբում որպես նոր անդամներ ընդգրկված Նիկոլայ Խաչիկյանին և Աշոտ Խաչատրյանին։

Կազմակերպված խմբի ղեկավարների կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամին խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100․ 000-ական ԱՄՆ դոլար։

Իսպանիայում գտնվող Բագրատ Սողոմոնյանի ՀՀ վերադառնալու, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման այլ ծախսերը հոգալու՝ զինվորական հատուկ մարտական ջոկատի հանդերձանք և ավտոմեքենաների վառելանյութ ձեռք բերելու համար, Արմեն Նիկողոսյանն Արսեն Սողոմոնյանին է տվել 5․000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև հրազեն հանդիսացող «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով և ռազմամթերք հանդիսացող՝ 9 մմ տրամաչափի թվով 8 փամփուշտներով, որոնք Արսեն Սողոմոնյանը տվել է Հայկ Մելքոնյանին։

Արմեն Նիկողոսյանի կողմից Հայկ Մելքոնյանին է տրվել նաև Արմեն Ավետիսյանի առանձնատան, սենյակների դասավորվածության, առանձնատան հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը։

Տրամադրված գումարների հաշվին Բագրատ Սողոմոնյանը վերադարձել է Իսպանիայից, իսկ Արսեն Սողոմոնյանի կողմից ձեռք է բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք։ Հագուստը հանցավոր խմբի անդամների կողմից ներկվել է սև գույնով, համազգեստների վերին, մեջքի մասում կատարվել է ռուսերեն «սպեցնազ» գրառումը՝ բնակարան մուտք կատարելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով։

Պլանավորված հանցագործությունն իրականացնելու համար հանցավոր խմբի անդամները` Արսեն և Բագրատ Սողոմոնյանները, Հայկ Մելքոնյանը, Հովհաննես Նազարյանը, Նիկոլայ Խաչիկյանը, Աշոտ Խաչատրյանը և Արշակ Գրիգորյանը 2008 թվականի հոկտեմբերի 26-ին՝ երեկոյան հավաքվել են վերջինիս կողմից Երևանի Չարբախ թաղամասում վարձակալված բնակարանում, ուսումնասիրել Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան, դրա շրջակա տարածքի, սենյակների դասավորվածությամբ գծագիրը, յուրաքանչյուրը ստացել է նախապես ձեռք բերված` իրավապահ մարմինների հատուկ ջոկատների համար նախատեսված հանդերձանքը, համազգեստներ և դիմակներ, ինչպես նաև մարտական, գազային և օդամղիչ ատրճանակները, որոշվել է յուրաքանչյուր մասնակցի կոնկրետ դերն իրականացվելիք հանցագործությունում։

Մասնավորապես` Բագրատ Սողոմոնյանին հանձնարարվել է զինաթափել և վնասազերծել տան տարածքում անվտանգություն ապահովող անձին, Աշոտ Խաչատրյանին և Արսեն Սողոմոնյանին՝ վարել վերջինիս և Նիկոլայ Խաչիկյանի տրամադրության տակ գտնվող, համապատասխանաբար՝ «Նիվա» և «ԳԱԶ-31» մակնիշների ավտոմեքենաները, ինչպես նաև՝ հանցագործության կատարման ընթացքում մնալ ավտոմեքենաների մեջ և վերահաս վտանգի առաջացման դեպքում ահազանգել բնակարան մուտք գործած մյուս մասնակիցներին, իսկ մյուսներին՝ Բագրատ Սողոմոնյանի հետևից, պարսպի դարպասներից թռչել տան հարակից տարածք, մուտք գործել բնակարան և ատրճանակների գործադրման սպառնալիքով կպչուն ժապավենով կապել տանը գտնվող անդամների ձեռքերն ու ոտքերը, սենյակներում փնտրել ոսկյա զարդեր, արժեքավոր իրեր և գումար, դրանք տեղավորել իրենց հետ վերցվող պայուսակում, որից հետո դուրս գալ տնից և հեռանալ։

Աշոտ Խաչատրյանի և Նիկոլայ Խաչիկյանի նախաձեռնությամբ վերջիններս մեկնել են Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի նրբանցքի 6-րդ շենքի մոտ և այնտեղ տեղակայված կիսակառույց ավտոտնակում կայանված, որպես «ՍԱՐ-ՍԵՐ ՍՊԸ» սեփականություն հաշվառված, սակայն փաստացի Արմենակ Մայիլյանին պատկանող «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայից նախնական համաձայնությամբ գաղտնի հափշտակել են 252ՍԼ65 սերիայի 2 պետհամարանիշները, դրանք տեղադրել են վերը նշված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Հանցավոր համագործակցության ղեկավարների կողմից որոշվել է ավազակային հարձակումն իրականացնել 2008 թվականի հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ինչի մասին Արմեն Նիկողոսյանը հանդիպման ժամանակ հայտնել է Լևոն Սարգսյանին։ Ըստ պայմանավորվածության՝ հանցավոր խմբի անդամները 2008 թվականի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 00։30-ի սահմաններում, վերոհիշյալ 2 ավտոմեքենաներով մեկնել են Երևանի Իսահակյան փողոցի 34 բ առանձնատան մոտ։ Արսեն Սողոմոնյանը «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան կայանել է առանձնատնից քիչ հեռու և սկսել դիտարկումներ իրականացնել շրջակա տարածքում, իսկ Աշոտ Խաչատրյանը հափշտակված պետհամարանիշներով «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հետնամասով կանգնեցրել է առանձնատան պարսպապատի դարպասների մոտ, որպեսզի առանձնատուն մուտք գործող հանցակիցները՝ զինված մարտական, օդամղիչ և գազային ատրճանակներով, ինչպես նաև ճանապարհին զգեստափոխված հատուկ ջոկատային խմբի համար նախատեսված հանդերձանքով, բարձրանան ավտոմեքենայի տանիքին և պարսպապատից ցատկեն տան հարակից տարածք։

Ըստ պլանավորված գործողությունների`Բագրատ Սողոմոնյանը, որը դիմակավորված չի եղել, բարձրացել է ավտոմեքենայի տանիքին պարսպապատի դարպասներից ցատկել է տան բակ և իր մոտ գտնվող ատրճանակը պահելով իր դիմաց դուրս եկած, տան անվտանգությունն ապահովող Նորիկ Մովսիսյանի վրա, սպառնացել է գործադրել այն և զինաթափել է նրան: Բագրատ Սողոմոնյանի հետևից, նույն եղանակով, պարսպապատից ցատկել և բակ են մտել նաև Հայկ Մելքոնյանը, Հովհաննես Նազարյանը, Արշակ Գրիգորյանը և Նիկոլայ Խաչիկյանը: Օգտվելով առիթից, որ առաջացած ձայներից բնակարանի մուտքի դուռը բացել է Արմեն Ավետիսյանի մայրը՝ Քնարիկ Սահակյանը, հանցավոր խմբի նշված 5 անդամները, նրան հրելով, մուտք են գործել բնակարան, իրենց մոտ գտնվող ատրճանակները գործադրելու սպառնալիքներ են ուղղել ինչպես վերջինիս, այնպես էլ բնակարանում գտնվող՝ Արմեն Ավետիսյանի հորը՝ Արտաշես Սերոբի Ավետիսյանին և որդուն՝ Արտաշես Ավետիսյանին, հատուկ նպատակով իրենց հետ վերցված կպչուն ժապավենով կապել են ինչպես նրանց, այնպես էլ այնտեղ բերված Նորիկ Մովսիսյանի ձեռքերը, ոտքերը՝ այդ նույն ժապավեններով փակելով նաև նրանց բերանները։

Հանցավոր խմբի նշված 5 անդամները, այնուհետև, բնակարանի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկի սենյակներում փնտրելով և գտնելով շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր, Արմեն Ավետիսյանի, Լուսինե Ճշմարիտյանի, Արտաշես Արմենի Ավետիսյանի, Մանե Ավետիսյանի ծննդյան վկայականները, Արմեն Ավետիսյանի և Լուսինե Ճշմարիտյանի միջնակարգ կրթության ատեստատը, Արմեն Ավետիսյանի և Լուսինե Ճշմարիտյանի՝ բուհի ավարտական դիպլոմը, նրանց ամուսնության վկայականը և նրանց զինվորական գրքույկները, դրանք տեղավորել են հիշյալ պայուսակում և հափշտակելով, դուրս են եկել բնակարանից ու նշված երկու ավտոմեքենաներով հեռացել։ Նույն գիշերը, Արմեն Նիկողոսյանը և Հայկ Մելքոնյանը գողոնով պայուսակը բերել են Արա Կարապետյանի բնակարան, իսկ նրանց հեռանալուց հետո այնտեղ է եկել Լևոն Սարգսյանը, զննել է պայուսակի պարունակությունը և ընտրելով ադամանդյա քարերով ոսկյա խաչ և շղթա, ինչպես նաև 2 ժամացույց, վերցրել է դրանք, այնուհետև Արա Կարապետյանին ցուցում է տվել մնացածը պահել՝ մինչև հետագա հրահանգներ ստանալը։

Արա Կարապետյանն այն պահելու համար պայուսակը հանձնել է հանցավոր համագործակցության անդամ, իր բարեկամ Սուրեն Մելքոնյանին: 2009թ․ հունվարի սկզբին Սուրեն Մելքոնյանը Արա Կարապետյանի հանձնարարությամբ, գողոնով պայուսակը տարել է Լևոն Սարգսյանի՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակարան, որտեղ վերջինս, վերցնելով պայուսակը, առանձնացրել է սենյակներից մեկում, որից մոտ 10 րոպե անց վերադառնալուց հետո պայուսակը հետ է բերել: Այն կպչուն ժապավենով կրկին փաթեթավորել են, որից հետո Արա Կարապետյանն այն տվել է Սուրեն Մելքոնյանին և հանձնարարել տանել և կրկին պահել վերջինիս ավտոտնակում: 2009 թվականի հունվարի 13-ին Արա Կարապետյանը Լևոն Սարգսյանի առաջարկով մեկնել է վերջինիս՝ Ծաղկաձորում գտնվող առանձնատուն, որտեղ Լևոն Սարգսյանը Արա Կարապետյանին է տրամադրել մի հեռախոսահամար և ցուցում տվել, որպեսզի Սուրեն Մելքոնյանը զանգահարի դրանով և զրուցակցին հանդիպման ժամանակ հանձնի գողոնով պայուսակը, ինչը և կատարվել է վերջինիս կողմից:

Լևոն Սարգսյանի ցուցմունքը

Ամբաստանյալ Լևոն Սարգսյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Ավետիսյանի տնից հափշտակված գողոնի համար իրեն է զանգահարել Արա Կարապետյանը և իրեն տեղեկացրել, որ ազգությամբ վրացիներ նրան հայտնել են, որ պատրաստ են Արմեն Ավետիսյանի տան գողոնը վերադարձնել:
Կարապետյանը բերել է գողոնը, ցույց է տվել իրեն, իսկ ինքը վերջինիս ներկայությամբ զանգահարել է Արմեն Ավետիսյանին ու նրան հայտնել է, որ 200.000 կամ 300.000 ԱՄՆ դոլար գումար են պահանջում՝ գողոնը վերադարձնելու համար: Արմեն Ավետիսյանն իրեն պատասխանել է, որ պատրաստ է այդ գումարի տասնապատիկը վճարել, միայն թե իմանա, թե ովքեր են կազմակերպել իր տան ավազակային հարձակումը: Ինքն այդ մասին հայտնել է Արա Կարապետյանին, սակայն վերջինս հրաժարվել է հայտնել, թե ով է իրեն տեղեկացրել գողոնը վերադարձնելու հնարավորության մասին, պարզապես ասել է, որ գողոնի տեղը գիտի: Գողոնը տարել են, ինքը տեսել է, սակայն ամբողջությամբ չի ուսումնասիրել, պայուսակը բացել են, դրանում մի քանի վկայական է եղել, տեսել է և համոզվել, որ Ա.Ավետիսյանինն է ու բավարարվել է այդքանով: Չի ճշտել` ամեն ինչ տեղում է, թե, ոչ, քանի որ տեղյակ չի եղել, թե ինչ են հափշտակել: Արա Կարապետյանի այն ցուցմունքը, թե ինքը պայուսակից իրեր է վերցրել, իրականությանը չի համապատասխանում, ինքը ոչինչ չի վերցրել, առավել ևս՝ ոսկյա շղթա կամ ժամացույց: Ինքն անձամբ բազմաթիվ ժամացույցներ ու շղթաներ է տվել Արմեն Ավետիսյանին՝ նվերի տեսքով: Երկու ամիս անց Կարապետյանն իրեն ասել է, որ համաձայն են 100.000 ԱՄՆ դոլարի դիմաց վերադարձնել գողոնը: Ինքն Արա Կարապետյանին ասել է, որ կտա այդ գումարը, կվերցնի գողոնը, որից հետո այն վերցրել ու հետ է ուղարկել, իսկ գումարը չի տվել:

Սարգսյանը հայտնել է, որ Կարապետյանի բռնվելուց 2 կամ 3 օր առաջ է տեղեկացել, որ Ավետիսյանի տան ավազակային հարձակման հետ կապ ունեն Արա Կարապետյանը, Արմեն Նիկողոսյանը, երբ Արա Կարապետյանը մարդ է ուղարկել իր մոտ՝ 100.000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու՝ հակառակ դեպքում սպառնալով հայտնել, թե ինքն է եղել Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը կազմակերպողը։

Այն հարցին, որ եթե իր և Արա Կարապետյանի հարաբերությունները լավ են եղել, ինչու է նա սպառնացել գումարը չտալու և Թուրքիա մեկնելը չկազմակերպելու պարագայում հայտնել, իբրև թե ինքն է եղել կազմակերպիչը, հայտնել է, որ եթե մարդը ցայտնոտի մեջ է գտնվում, ամեն ինչի ընդունակ է:
Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործով տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ։ Հետագայում պարզվել է, որ նա ՌԴ-ից քաղաքական ապաստան է հայցել։ Անդրադառնալով այս հանգամանքին՝ Սարգսյանը չի հերքել ապաստան հայցելու մասին տեղեկությունն ու բացատրել է, որ ինքը ՌԴ-ում ապաստան հայցելու գործընթաց է սկսել, քանի որ չի ցանկացել վերադառնալ, իմացել է, որ պետք է մարտի 1-ի գործով իրեն տանջեն, ինչպես որ հիմա են տանջում։

Նշենք, որ Հայաստանին արտահանձնվելուց հետո Լևոն Սարգսյանին տարել են ՀՔԾ՝ 2008 թվականի Մարտի 1-ի գործով հարցաքննության, սակայն վերջինս ցուցմունք չի տվել, բայց առերեսվել է Արա Կարապետյանի հետ, ով իր դեմ ցուցմունք է տվել։

Սարգսյանը դիտարկել է նաև, որ բոլոր այն անձինք, որոնք իր դեմ ցուցմունք են տվել այս գործով, հայտնվել են ազատության մեջ։ Նշենք, որ այդ անձանց մեջ է նաև Արա Կարապետյանը։ Վերջինս Սարգսյանի հետ առերեսման ժամանակ դեռևս Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործով գտնվելիս է եղել ազատազրկման վայրում, սակայն որոշ ժամանակ անց նրա պատժի կրման ռեժիմը փոխվել է բացի։ Հետո Կարապետյանը պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել։ Ազատ է արձակվել նաև Արմեն Նիկողոսյանը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Լևոն Սարգսյանին դատապարտել է 9, Սուրեն Ղազարյանին՝ 8 տարի ժամկետով ազատազրկման։ Այս դատավճիռը կմնա անփոփոխ, թե ոչ, դեռևս պարզ չէ։

Արաքս Մամուլյան