Մարգարիտը՝ ցեխի մեջ. 120-ամյա հուշարձան շենքը վերածվում է փլատակի, ո՞վ է Արամի 54-ի տերը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.02.2026 | 15:25
Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
27.02.2026 | 15:10
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է
27.02.2026 | 14:57
Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով վիրավորներից մեկը 3-ամյա աղջիկ է
27.02.2026 | 14:52
Փաշինյանին վիրավորելու համար «Այվազովսկի» օգտատիրոջ նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել․ փաստաբան
27.02.2026 | 14:47
Արթուր Վանեցյանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին
27.02.2026 | 14:35
«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
27.02.2026 | 14:20
Արման Ծառուկյանը՝ ինքնաթիռի ղեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 14:09
Դատավորների միությունը ԲԴԽ-ին կոչ է անում դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ
27.02.2026 | 13:58
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մարտի սկզբին Աբու Դաբիում
27.02.2026 | 13:49
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարողին
27.02.2026 | 13:40
Բրյուսելում մտել եմ խանութ, տեսնեմ՝ ցելոֆանով ապրանք են վաճառում. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:36
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերսկսումը հետաձգվեց
27.02.2026 | 13:31
Վաշինգտոնը դրական է որակել Ժնևում անցկացված ԱՄՆ-Իրան բանակցությունները
27.02.2026 | 13:18
Պաշտպանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:09
Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցին
Բոլորը

Երևանի Մաշտոցի պուրակի հարևանությամբ գտնվող սև տուֆից կառուցված անկյունային շենքը, որը գտնվում է Արամի 54 հասցեում, ավելի քան 100 տարվա պատմություն ունի: Այսօր շենքում տեղակայված է «Թիվ 2 բուժմիավորումը», ճակատային հատվածի հարկաբաժինները, սակայն, դատարկված են։

Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունն օրեցօր ավելի խարխուլ է դառնում: Գլխավոր մուտքը, որտեղ մոր և մանկան քանդակ կա, թեև փակ է, սակայն շարունակում է գրավել անցորդների, այդ թվում` զբոսաշրջիկների ուշադրությունը: Կառույցն ամբողջական վերանորոգման կարիք ունի: Շենքում 20-րդ դարի սկզբին տեղակայված է եղել Կայսերական պետական բանկը։ Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկում գտնվող կառույցում բանկի Երևանի մասնաճյուղը բացվել է դեռևս 1893 թվականին։ 1902-ին ավարտվել է այն ժամանակ դեռևս երկհարկանի կառույցի շինարարությունը, որի ճարտարապետներն էին Վասիլի Միրզոյանն ու Նիկոլայ Կիտկինը։

1918-20 թվականներին այս շենքում է գործել Հայաստանի առաջին Հանրապետության պետական Կենտրոնական բանկը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքը ծառայել է որպես հոսպիտալ։ Երևանի պետական բանկի շենքը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ Կառույցի պատին դեռևս պահպանվել է խորհրդային տարիներից մնացած ցուցանակ՝ «Պահպանվում է պետության կողմից»: Եվ չնայած դրան՝ շենքը լքված տեսք ունի, այստեղով անցնելիս թվում է՝ մի փոքր ցնցման դեպքում անգամ պատշգամբները կարող են փլվել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք շենքն ունի սեփականատեր։ Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ պատասխանեցին, որ շենքի նկատմամբ սեփականության իրավունքի պատկանելիության վերաբերյալ նախարարությունում փաստաթղթեր առկա չեն։

«Առ այսօր ԿԳՄՍ նախարարություն նշյալ շենքի օտարման վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել, իսկ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի՝ «… հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին»: Տեղեկացնում ենք նաև, որ նշյալ շենքի վերաբերյալ որևէ ծրագիր կամ ամրակայման, վերականգնման և նորոգման նախագիծ ևս չի ներկայացվել նախարարություն»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։

Ճարտարապետ Մարիետա Գասպարյանի խոսքով՝ եթե շենքն ունի սեփականատեր, նախարարությունը պետք է պարտադրի ապահովել դրա պահպանությունն ու անվթարությունը։

«Բնականաբար, շենքը պիտի գործի, ոչ ոք չի կարող ասել՝ թող մնա, բայց սահմաններ կան, որոնք պետք է պահվեն։ Ես կարող եմ հիշել՝ սա ինչ շենք է, բայց սերունդները դժվար հիշեն, կանցնեն ու ոչ էլ կնայեն այս շենքին, բայց պիտի՞ իմանան՝ ինչ ժառանգություն ունեն»,- ասում է նա։

Նախարարությունից փոխանցեցին, որ Արամի 54 հասցեում գտնվող շենքի գույքային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կառույցը դիմել է Կադաստրի կոմիտե:

Factor TV-ն դիմեց նաև Կադաստրի կոմիտե՝ հետևյալ հարցերով՝ ո՞ւմ/ո՞ր կազմակերպությանը, ընկերությանը կամ անհատին է պատկանում շենքը, այս պահի դրությամբ շենքի հետ կապված սեփականատերն ի՞նչ ծրագրեր ունի։ Կադաստրի կոմիտեից մեզ տեղեկացրին, որ Արամի 54 հասցեում առկա է երկու միավոր անշարժ գույք․ 2019-ին գրանցված է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը, իսկ 2020-ին «ՄԵԴ ՀԱՈՒԶ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը։

«ՄԵԴ ՀԱՈՒԶ» ՓԲԸ-ի տվյալները, սակայն, որևէ տեղ չհաջողվեց գտնել, «Սփյուռ» տեղեկատվական համակարգում դրանք բացակայում են։

Ինչ վերաբերում է «Թիվ 2 բուժմիավորմանը», գլխավոր տնօրեն Վարդան Վարդազարյանը տեղեկացրեց, որ շենքի այն հատվածը, որտեղ գործում է բուժմիավորումը, և այն հատվածը, որն առհասարակ չի գործում, տարբեր սեփականատերեր ունի․ անուններ, սակայն, բուժմիավորման տնօրենը խուսափեց տալ, իր ձևակերպմամբ՝ բիզնես-նպատակներից ելնելով։

«Դուք նկարագրում եք Արամի փողոցի վրա գտնվող երեք հարկանի շենքը, որի պատուհանները բաց վիճակում են, փլվում է, դա Երկրորդ հիվանդանոցինը չի, ունի այլ սեփականատեր, «Թիվ 2 բուժմիավորմանը» չի պատկանում»,- նշեց նա։

Իսկ «Թիվ 2 բուժմիավորման» հատվածը, տնօրենի խոսքով, գտնվում է բարեկարգ վիճակում։ Ինչ վերաբերում է «ՄԵԴ ՀԱՈՒԶ» ՓԲԸ-ին, բուժմիավորման տնօրենը նշեց, որ նույնիսկ չի էլ լսել այդ ընկերության մասին։

Կադաստրի կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան՝ չեն մեկնաբանել ավելի վաղ մամուլում տարածված այն լուրերը, թե շենքը, Մարգարյան ծննդատան շենքի հետ միասին, պատրաստվում է գնել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ այդ հարցերը դուրս են իրենց իրավասությունից։

Փաստացի, Արամի 54 հասցեում գտնվող պատմական շենքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի մասին տեղեկություն պետական գերատեսչությունները կա՛մ չեն տալիս, կա՛մ տալիս են թերի տեղեկություններ։ Արդյունքում պատմական շենքի անմխիթար վիճակի վերաբերյալ պատասխանատվությունը մնում է անհայտ մեկի ուսերին, իսկ դրա պահպանությունը՝ օդից կախված վիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան