Շվեյցարիա չդառնալու, ռազմավարություն չունենալու և հայկական «մենթալիտետի» մասին. ապաքաղաքական զրույց Մարիամ Մարգարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը: Նրա կարծիքով՝ այժմ հետխորհրդային երկրների վերաբերյալ ավելի հազվադեպ է կիրառվում «անցումային» եզրը, և պատճառն այն է, որ 1990-ականների կեսերին «ժողովրդավարական անցում» իրականացնող պետություններում առաջացել է որոշակի ճգնաժամ: Դրա պատճառներից մեկն այն էր, որ հասարակությունները սխալ էին կողմնորոշված. քաղաքացիները պատրանք ունեին, որ մի քանի տարուց ապրելու են այնպես, ինչպես ապրում են Լոնդոնում կամ Փարիզում: Էմոցիոնալ սպասումներն ավելի զորեղ էին, քան ինստիտուցիոնալ պատկերացումները:

Ըստ Մարիամ Մարգարյանի՝ գծային ազատականացման պատճառով 1990-ականներին բնակչության չնչին մասն արագ հարստացավ, իսկ մեծամասնությունը նույնքան արագ աղքատացավ՝ կորցնելով սոցիալական դիրքը, հարգանքը և, ի վերջո, ինքնությունը: Այդ մարգինալացված զանգվածը վերափոխելու համար քաղաքական վերնախավը պետք է ունենա ռազմավարություն, որի առանցքում կլինեն ազգային արժեքները:

Քաղաքագետը համաձայն չէ, որ «ազգային մենթալիտետը» (մտահայեցողությունը) կեղծ գիտական կատեգորիա է: «Մենթալիտետ» հասկացությունն ընդունված է ոչ միայն քաղաքագիտության, այլև հոգեբանության, մարդաբանության մեջ, և սովորաբար բնորոշում է ազգի առանցքային հատկանիշները «անցյալ-ներկա-ապագա» եռաչափ հարացույցի մեջ: Իհարկե, այդ հատկանիշները հայտնվում են որոշակի քաղաքակրթական միջավայրում: Հաղորդման հյուրը բերում է Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի օրինակը, երբ բարձրագույն մակարդակով որոշվել էր, որ ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտ բաղադրիչներից է քաղաքացիական կրթությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան