Պատմական որոշում․ Իսրայելի իշխանությունները ողջունել են դեսպանատուն բացելու՝ Բաքվի որոշումը

Լուրեր

31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
Բոլորը

Իսրայելի իշխանությունները մեծ ոգևորությամբ են ընդունել Բաքվի՝ Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշումը։ Մասնավորապես, Իսրայելի ԱԳՆ-ն այս որոշումը  պատմական է որակել։

«Այսօր (2022թ․ նոյեմբերի 18-ին) Ադրբեջանի խորհրդարանը պատմական որոշում է կայացրել Իսրայելի Թել Ավիվ քաղաքում Ադրբեջանի դեսպանատուն բացելու մասին։ Սա կլինի շիա մեծամասնություն ունեցող մահմեդական երկրի առաջին դեսպանատունն Իսրայելում»,- ասվում է հայտարարության մեջ:

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը նույնպես ողջունել է այս որոշումը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել ադրբեջանական ժողովրդին, որն այժմ առաջին անգամ ներկայացված կլինի Իսրայել պետությունում։ Ողջունում եմ Իսրայելում դեսպանություն բացելու՝ Ադրբեջանի խորհրդարանի որոշումը։ Ադրբեջանը Իսրայելի համար կարևոր գործընկեր է և մահմեդական աշխարհի ամենամեծ հրեական համայնքներից մեկի տունը: Դեսպանություն բացելու որոշումը արտացոլում է երկրների հարաբերությունների խորությունը։ Այս քայլը մահմեդական աշխարհի հետ ամուր քաղաքական կամուրջներ կառուցելու՝ Իսրայելի կառավարության ջանքերի արդյունքն է»,- գրել է Լապիդը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսն այսօր հրավիրված լիագումար նիստում հաստատել է «Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն հիմնելու մասին» օրենքը։ Դեսպանատունը բացվելու է Թել Ավիվում։

Էմմա Չոբանյան