Թեհրանի համբերությունը չպետք է մեկնաբանել որպես թուլություն․ Իրանի ԱԳՆ-ն կրկին արձագանքել է Ադրբեջանում հակաիրանական գործողություններին

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր ճեպազրույցում կրկին անդրադարձել է Ադրբեջանից հնչող հակաիրանական հայտարարություններին, գրում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ արդեն անդրադարձել են Ադրբեջանի պաշտոնյաների դիրքորոշումներին։

«Դուք տեղյակ եք, որ դիվանագիտական ​​համակարգի դիրքորոշումը պաշտոնապես ընդունվել է, և մենք պաշտոնապես արձագանքել ենք այդ կապակցությամբ։ Ադրբեջանի դեսպանն անմիջապես կանչվել է ԱԳՆ, Իրանը խստորեն բողոքել է այդ, ինչպես նաև ոչ կառուցողական դիրքորոշումների դեմ»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականության վրա, և Ադրբեջանի Հանրապետությունը բացառություն չէ այս կանոնից։

«Ոչ ոք իրավունք չունի սխալ հասկանալու այդ իմաստուն և պատասխանատու քաղաքականությունը։ Որոշ չհաշվարկված հայտարարությունների կամ սխալ հաշվարկների հետևանքով առաջացած հայտարարությունների վերաբերյալ Իրանի լռությունը չի նշանակում թուլություն, դա Իրանի հեղինակության, քաղաքականության, հզոր ու մեծ երկրի պատասխանատու պահվածքի արդյունք է։ Պատասխանատվությունը դրացիների վրա է։ Իրանը չի տառապում զգացմունքային պահվածքով ու հույզերով՝ տարբեր քամիներով պայմանավորված»,- հավելել է նա։

ԱԳՆ խոսնակն ասել է, որ Իրանի համբերությունը չպետք է շփոթել թուլության հետ։

«Ոչ ոք չպետք է մեկնաբանի Իրանի համբերությունը որպես թուլություն. տարածաշրջանի երկրների պատմությունը պարզ է ու խոսուն, այն չի կարելի խեղաթյուրել, պատմությունն ավելի լավ է ճիշտ կարդալ։ Մեր քաղաքականությունը մեր հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիական լինելն է, Իրանի ու նրա հարևանների միջև հարգանքն ու եղբայրական կապերը պահպանելը, հատկապես՝ Ադրբեջանի երկրի և ժողովրդի հետ»,- ասել է Քանանին։

Նա նշել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող ձեռքեր փորձում են քանդել Իրանի ու որոշ հարևանների հարաբերությունները և խորհուրդ է տվել տարածաշրջանային երկրին՝ այդ խաղերում չընդգրկվել։

Հիշեցնենք, որ ավեի վաղ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ։ Բաքուն ևս նույնական քայլով էր պատասխանել։

Էմմա Չոբանյան