ԵՏՄ-ում մենք դոնոր ենք դարձել․ ավելի շատ տալիս ենք, քան վերցնում․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2022 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ կազմել է 2,778 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 74,1 տոկոսով։ Այս մասին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով վիճակագրական կոմիտեի տվյալները։

«2022 թվականի հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1. 1 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ։

Ներմուծումը ԵԱՏՄ երկրներից կազմել է 1,67 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.7 տոկոսով։

ՌԴ–ի հետ այն կազմել 2.642 մլրդ դոլար. արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը աճել է 55.3 տասնորդական տոկոսով։

Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն աճել է 2,4 անգամ, Ղազախստանի հետ՝ 2,6 անգամ, Ղրղզստանի հետ աճել է 90, 8 տոկոսով։

Աշխատանք ենք կատարել, որպեսզի ՌԴ–ից բացի մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանենք։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնելու հարաբերությունները ԵԱՏՄ մյուս անդամների հետ և դարձնելու ավելի համաչափ ԵԱՏՄ–ն իր կառուցվածքով և առևտրաշրջանառությամբ»,- նշեց Քերոբյանը` հավելելով, որ արդեն որոշակի արդյունքներ կան։

Էկոնոմիկայի նախարարը նաև հայտարարեց, որ ԵԱՏՄ բյուջեով վճարվող և ստացվող մաքսային վճարների համաձայն 2021 թվականի կեսերից Հայաստանը գտնվում է դոնորի կարգավիճակում։

«Այսինքն՝ մեր երկիրն ավելի շատ է տալիս, քան ստանում, ԵԱՏՄ նիստում մեր վարչապետը նաև նշել է, որ մոտ ապագայում անհրաժեշտ կլինի վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը»,- ասաց Քերոբյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով ավելի փոքր երկրիր, հանդիսանում է բավականին խոշոր դոնոր, և կարիք կա, որ բյուջեն ավելի արդար սկզբունքով բաշխվի։

Նախարարն ընդգծեց, որ աշխատանքները շարունակվում են, և Հայաստանը ԵԱՏՄ-ում սեփական նախաձեռնություններով, առաջարկություններով է հանդես գալիս և փորձում ամրապնդել իր դերը կառույցում, որն անզեն աչքով էլ տեսանելի է։

«Հայաստանի առաջարկները շատ հարցերում դառնում են որոշիչ։ Շատերն են լսում հայկական կողմի կարծիքը․․․ Քայլեր են ձեռնարկվում նաև հայկական ընկերությունների արտադրանքը եվրասիական ռեգիստրում` արդյունաբերական ապրանքների ցանկում ներառելու ուղղությամբ»,- ասաց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։