ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին» Մոսկվայի բանաձևը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է հանձնաժողով ստեղծելու Ռուսաստանի առաջարկած բանաձևը, որը պետք է հետաքններ այն, ինչ Մոսկվան անվանում է «ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը Ուկրաինայում», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անցյալ շաբաթ Ռուսաստանն Անվտանգության խորհրդի անդամներին փոխանցել էր ծավալուն մի փաստաթուղթ, որում ասվում էր, որ «ԱՄՆ պաշտպանության նախարարության մասնակցությամբ Ուկրաինայի տարածքում ռազմական կենսաբանական մշակումներ են իրականացվում՝ խախտելով կենսաբանական նյութերի օգտագործման արգելման մասին միջազգային կոնվենցիան»։

Ի թիվս այլ բաների, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, առանց որևէ հավաստի ապացույցի, պնդում էր, որ Ուկրաինան պլանավորում է Ռուսաստանի դեմ վարակիչ հիվանդություններով վարակված մոծակներով անօդաչու թռչող սարքեր օգտագործել։

Բանաձևի նախագիծը չի հավաքել 15-ից պահանջվող նվազագույն 9 ձայնը, բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը, դեմ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, մնացած երկրները՝ ձեռնպահ։

«Մենք ափսոսում ենք, որ մեր արևմտյան գործընկերներն իրականում սաբոտաժ են արել բանաձևի նախագծի շուրջ բանակցային գործընթացում,- դրանից հետո ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ «Ակնհայտ դարձավ, որ արևմտյան երկրները պարզապես վախենում են հանձնաժողով ստեղծելուց, որը պետք է դիտարկեր Ռուսաստանի կողմից ներկայացված համապատասխան նյութերը և դրանց վերաբերյալ հետաքննություն անցկացնել»,- նշել է նա։

Մեղադրանքները, թե ամերիկացիները ռազմական նպատակներով կենսաբանական հետազոտություններ են անցկացնում ուկրաինական լաբորատորիաներում, Մոսկվան հնչեցրել է Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո։

Մասնավորապես, Նեբենզյան պնդել է, որ առգրավված փաստաթղթերից, իբր, հետևում է, որ ամերիկացիները աշխատել են այնպիսի մահացու հիվանդությունների շտամների հետ, ինչպիսիք են ժանտախտը և խոլերան, և ուսումնասիրել են թռչունների և չղջիկների օգնությամբ վարակների տարածման հնարավորությունը։

Սեպտեմբերին կենսաբանական զենքի մասին կոնվենցիան ստորագրած 197 երկրների ներկայացուցիչները հանդիպեցին Ռուսաստանի խնդրանքով` ուսումնասիրելու Ուկրաինայում կենսալաբորատորիաների հարցը և այնտեղ կատարվող հետազոտությունները, սակայն վերջնական զեկույցում ասվում էր, որ հանդիպման մասնակիցները չեն կարողացել կոնսենսուսի գալ:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը իրադարձությունն անվանել է «ժամանակի ահռելի կորուստ» և Ռուսաստանի պնդումները որակել որպես «մաքուր հերյուրանքներ, որոնք արված են առանց որևէ ապացույցի»:

Հիշեցնենք, որ Մոսկվայից պարվերաբար մեղադրանքներ են հնչում նաև ՀՀ-ում գործող կենսալաբորատորիայի գործունեության նպատակների շուրջ, որոնց հայկական կողմը մի քանի անգամ պաշտոնապես պատասխանել է՝ հերքելով դրանք։