Ռուսաստանը հիպերձայնային «Կինժալ» հրթիռային համակարգեր է տեղակայել Բելառուսում․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանը կարող էր Բելառուսի Մաչուլիշի օդանավակայանում ՄԻԳ-31Կ կործանիչներ ու հիպերձայնային «Կինժալ» հրթիռային համակարգեր տեղակայել։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ հետախուզության զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կործանիչները նկատվել են հոկտեմբերի 17-ին արված արբանյակային լուսանկարներում: Ենթադրյալ ինքնաթիռին մոտ գտնվող պաշտպանիչ հողաթմբում պահվել է մեծ կոնտեյներ: Մասնագետները դա կապում են «Կինժալ» համակարգերի հետ, որը բալիստիկ հրթիռների համակարգ է` հիմնված «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի վրա։ Ըստ բրիտանական հետախուզության՝ ՄԻԳ-31Կ-երը հարմարեցված են նման զինամթերք կրելու համար։

Ռուսաստանը «Կինժալ»-ներն օգտագործում է 2018 թվականից և դրանց արձակումներ է արել նաև Ուկրաինայի այս պատերազմի ընթացքում, սակայն այս համալիրը ավելի վաղ Բելառուսում չի օգտագործվել։

Փորձագետները նշում են, որ նման տեղակայումն Ուկրաինայում նոր թիրախների խոցման հնարավորություն է տալիս։ Սակայն, ամենայն հավանականությամբ, ՌԴ-ն այդ զինատեսակը տեղակայել է՝ ազդանշան տալու Արևմուտքին և Բելառուսը ներկայացնելու որպես պատերազմում է՛լ ավելի ներգրավված երկիր։

Էմմա Չոբանյան