«Աստծո դեմ պատերազմ»-ի հոդվածով Իրանում բողոքի ցույցերի մի քանի մասնակիցների խստագույն պատիժ է սպառնում

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Իրանում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներից 4-ին կարող է մահապատիժ սպառնալ։ Նրանք մեղադրվում են «Աստծո դեմ պատերազմ» հոդվածով, որը Իրանի օրենսդրության համաձայն որակվում է որպես առանձնապես ծանր հանցագործություն և պատժվում է մահապատժով, երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 25-ին, հայտարարել է Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Սալեհին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սալեհիի խոսքով, որը մեջբերում է Misan Online դատական պորտալը, չորս «ապստամբները» մեղադրվում են նաև ապօրինի զենք կրելու, իրավապահներին վիրավորելու, ինչպես նաև «երկրի անվտանգությունը խաթարելու և իսլամական համակարգին հակադրվելու նպատակով հասարակական և պետական գույքը ոչնչացնելու և հրկիզելու մեջ»։

Իրանի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ 315 մարդու մեղադրանք է առաջադրվել «երկրի անվտանգությունը խաթարելու նպատակով հավաքվելու և դավադրություն կազմակերպելու», «կառավարության դեմ քարոզչության» և «հասարակական կարգն ու անդորրը խախտելու» համար, ասել է Սալեհին։

Չնայած դրան՝ Իրանի շուրջ 100 քաղաքներում  սեպտեմբերի կեսերից սկիզբ առած զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում։  Պատճառը 22-ամյա քուրդ աղջկա՝ Մախսա Ամինիի մահն էր․ նրան սեպտեմբերի 13-ին Թեհրանի բարոյականության ոստիկանությունը ձերբակալել էր հիջաբը սխալ կրելու համար, դրանից մի քանի օր անց մահացել էր ոստիկանական բաժանմունքում։ Ոստիկանությունը պնդում է, թե ոստիկանական տեղամասում աղջկա ինքնազգացողությունը վատացել է,  նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։ Հարազատները պնդում են՝ մահվան պատճառը եղել է կալանքի ժամանակ ծեծը։

Ի սկզբանե ցուցարարները պահանջում էին հետաքննել և պատժել Ամինիի մահվան մեղավորներին, սակայն ժամանակի ընթացքում կարգախոսները փոխվեցին հասարակական-քաղաքական, այդ թվում՝ ռեժիմ փոխելու կոչերով։ Հոկտեմբերի կեսերին բողոքի ցույցերին են միացել նաև նավթային ոլորտի աշխատակիցները։

Իրանի իշխանությունները շարունակում են կոշտ կերպով ճնշել ակցիաները՝ պնդելով, թե դրանք հրահրվում են արտերկրից։  Բողոքի ցույցերի ընթացքում, ըստ Իրանում մարդու իրավունքների կազմակերպության, ինչպես նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 23 երեխա։

Տաթև Ֆռանգյան