Բաքվում առաջարկել են խզել Ֆրանսիայի հետ մշակութային, քաղաքական և տնտեսական կապերը

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում պետական քարոզչական լրատվամիջոցները փորձագետներն ու պատգամավորները շարունակում են հակաֆրանսիական տրամադրություններ գեներացնել ու մտահոգությամբ սպասել Ֆրանսիայի Սենատում նոյեմբերի կեսին ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիան դատապարտող բանաձևի քննարկմանը։ Բաքուն բավական մտահոգված է այս բանաձևի հետևանքների կապակցությամբ։

Ադրբեջանական կողմի համաձայն՝ բանաձևի նախագծով նախատեսվում է Բաքվի դեմ նաև տնտեսական պատժամիջոցներ կիրառել ու մեծացնել Հայաստանի պաշտպանունակությունը։ Ըստ ադրբեջանական քարոզչական լրատվականների՝ այս բանաձևը մի շարք տնտեսական ու քաղաքական վտանգներ է պարունակում Բաքվի համար։ Մասնավորապես, այն պարունակում է կոչ ԵՄ բոլոր երկրներին՝ դադարեցնել նավթի և գազի ներկրումն Ադրբեջանից։ Նախագիծը ներառում է նաև այնպիսի պահանջներ, ինչպիսիք են Արցախում հայերի «վերադարձի իրավունքների» ապահովումը, Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանումը և Լաչինի միջանցքի վերաբերյալ համաձայնագրերի վերացումը։ Բանաձևի ընդունումը կարող է ճանապարհ բացել Ֆրանսիայի համար՝ Հայաստանին ժամանակակից զենք մատակարարելու։

Բանաձևի ընդունման դեմ պայքարի համար ադրբեջանական քարոզչամեքենան ստորագրահավաք է նախաձեռնել։ Տեղական լրատվամիջոցներն էլ տարածում են այն՝ մարդկանց կոչ անելով մասնակցել։

Բացի այդ, առաջարկներ են հնչում նաև՝ վերանայել Ֆրանսիայի հետ հարաբերությունները և պատժամիջոցներ կիրառել։ Մասնավորապես, նման առաջարկով է հանդես եկել Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաևը։

«Մեզ համար պարզ է Ֆրանսիայի նախագահի, Սենատի, քաղաքական գործիչների, պատգամավորների դիրքորոշումը։ Նրանք բազմիցս ցանկանում էին Ադրբեջանի դեմ որոշակի բանաձևեր ընդունել։ Ցավոք, նրանք այսօր էլ շարունակում են իրենց կեղծավոր գործողությունները։ Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին կարծիքներ են հնչում արդեն մի քանի ամիս։ Սա հասկանալի է։ Ֆրանսիան, նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, հայանպաստ դիրքորոշում է որդեգրել։ Ադրբեջանը նույնպես պետք է իր խոսքն ասի։ Մենք Ֆրանսիայի հետ ունենք որոշակի մշակութային, քաղաքական և տնտեսական հարաբերություններ, որոնք պետք է խզվեն, Ֆրանսիայի հետ համագործակցությունը պետք է վերանայվի»,- ասել է Մեջլիսի պատգամավորը։

Նա նշել է, որ եթե Ֆրանսիան մտածում է Ադրբեջանի դեմ նավթի և գազի էմբարգո սահմանելու մասին, եվրոպական երկրները դա չեն ընդունի։

«Եթե ​​Ֆրանսիան գնա նման ճանապարհով, եթե որոշի էմբարգո կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանի իշխանությունները, անշուշտ, բարձրաձայնելու են իրենց կարծիքը։ Ֆրանսիան ակնհայտորեն թշնամաբար է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը պետք է պատժամիջոցներ կիրառի ֆրանսիական ընկերությունների դեմ։ Նրանց գործունեությունն Ադրբեջանում պետք է սահմանափակվի։ Մենք պետք է դադարեցնենք ֆրանսիական ապրանքների գնումը և առևտրային հարաբերությունները»,- հայտարարել է Ռզաևը։

Էմմա Չոբանյան