Անցողիկ տիկինը․ Մեծ Բրիտանիան ճանապարհում է Լիզ Թրասին․ BBC

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ընդհուպ մոտեցել է հրաժարական տալուն։ Հինգ շաբաթը նրան բավական էր՝ խորացնելու քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, որի մեջ Բրիտանիան ընկավ Եվրամիությունից դուրս գալու որոշումից հետո։ Թրասի կառավարությունը ճաքեր է տալիս, իսկ վարչապետի հրաժարականն այժմ միայն ժամանակի հարց է, որն անհրաժեշտ է՝ նրան փոխարինող գտնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հինգ շաբաթվա ընթացքում Թրասը կորցրել է երկու գլխավոր նախարարների, խորհրդարանական խմբակցության և ընտրողների աջակցությունը։ Նրա վարկանիշը հազիվ 15 տոկոս է կազմում՝ ցածր, քան ժամանակակից պատմության մեջ Բրիտանիայի ցանկացած վարչապետ է ունեցել: Ավելին, Brexit-ի ոճով նրա բուռն բարեփոխումները չեն ստացել շուկաների ըմբռնումը՝ վտանգի տակ դնելով ֆինանսական կայունությունը, կենսաթոշակային համակարգը և, ընդհանուր առմամբ, տնտեսությունը:

Հարցականի տակ է նաև թորիների կուսակցության իշխանությունը, որը Բրիտանիայում ղեկավարում է ավելի քան 12 տարի։ Վերջին 4 տարիների ընթացքում փոխվել է 3 վարչապետ, իսկ վերջին 4 ամսում՝ 4 ֆինանսների նախարար։ Սա արդեն քաոս է, քանի որ ֆինանսների նախարարը վարչապետի աջ ձեռքն է, կառավարության կարևոր անդամը, գրում է պարբերականը։ Վերջին շաբաթների իրադարձությունները և Լիզ Թրասի գործողությունները մոլորակի յոթ ամենազարգացած երկրներից միջուկային տերությանը հասցրել են սոցիալական, քաղաքական և տնտեսական փլուզման եզրին:

Հրապարակման համաձայն՝ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Brexit-ի գաղափարախոս Բորիս Ջոնսոնը ստերի պատճառով ստիպված եղավ հրաժարական տալ։ Նրան փոխարինելու համար կուսակցությունը (ոչ թե ժողովուրդը՝ կանոններ են այդպիսին) ընտրեց Լիզ Թրասին։

Թրասն ապահովել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության աջակողմյան թևի աջակցությունը, որը հանդես է գալիս կոշտ Brexit-ի, տնտեսության ամբողջական ապակարգավորման, հարկերի կրճատման և սոցիալական ծախսերի օգտին: Թրասը ներկայացրել է իր տնտեսական ծրագիրն այս ուղղությամբ՝ կրճատել հարկերը հարուստների համար, չեղարկել բիզնեսի համար նախատեսված հարկերի ավելացումը և բնակչությանը փողով աջակցել՝ ի պատասխան էլեկտրաէներգիայի և ջեռուցման թանկացման՝ կապված Վլադիմիր Պուտինի կողմից Եվրոպայի դեմ էներգետիկ պատերազմի հետ:

Թրասի արմատական ծրագիրն արժեցել է մոտ քառորդ տրիլիոն ֆունտ սթեռլինգ, բայց ո՛չ նա, ո՛չ էլ նրա ֆինանսների նախարար Քվազի Կվարթենգը չեն ասել, թե որտեղից կգան այդ գումարները: Խոստացել են այդ մասին պատմել նոյեմբերի վերջին։

Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ անձնական և այլ մարդկանց փողերը ներդրողների շրջանում խուճապ է սկսվել։ Քառորդ տրիլիոն ֆունտ սթեռլինգի բյուջետային ճեղք ունեցող երկրի վարկատու լինելու հեռանկարը վախեցրել է ներդրողներին: Թրաս-Կվարթենգի ծրագիրը, բարգավաճման փոխարեն, երկիրը տարել է դեպի փլուզում։

Թրասը սկզբում մերժում էր բոլոր կշտամբանքները և պատասխանում երեք բառանոց կարգախոսներով․ բառացի՝ «Աճ, աճ և աճ» կամ՝ «Կանենք, կանենք, կանենք»։

Սա էլ չօգնեց, ինչի հետևանքով Թրասը ստիպված եղավ զոհաբերության գնալ, իսկ զոհ դարձավ այդ նույն ֆինանսների նախարար Կվարթենգը։ Կրկին չօգնեց։

Ե՛վ ԶԼՄ-ները, և՛ պատգամավորներն արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ Թրասին նույն հարցն են տալիս․ ինչո՞ւ եք դեռևս այստեղ, եզրափակում է հոդվածագիրը։

Տաթև Ֆռանգյան