Սպերցյանն ու Հարոյանը` Եվրո-2024-ի վիճակահանության մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներն իրենց կարծիքն են հայտնել Եվրո-2024 վիճակահանության վերաբերյալ, որտեղ ազգային ընտրանին ընդգրկվեց D խմբում:

ՀՖՖ փոխանցմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը կարծում է, որ խումբը ամենաբարդերից չէ:

«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,- ասել է Հարոյանը:

Ըստ Էդուարդ Սպերցյանի՝ պետք չէ մտածել մրցակիցների մասին, պետք է մրցել ամեն խաղում:

«Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային և կարծում եմ՝ ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունեն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ուելսն էլ է ուժեղ և ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք և խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,- ընդգծել է ֆուտբոլիստը:

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ: