Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ զորավարժությունները
Քաղաքականություն
09.10.2022 | 11:05Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշել է չեղարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը:
Զորավարժությունները նախատեսվում էր անցկացնել Ղրղզստանում հոկտեմբերին։
Չեղարկման պատճառը գերատեսչությունը չի հայտնել: