ՌԴ Դաշնային խորհուրդը կոչ է արել ԵՄ առաքելությանը՝ չմիջամտել Բաքվի և Երևանի երկխոսությանը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը կարելի է միայն դրական գնահատել, դրա համար գլխավորը կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է, գլխավորը Եվրամիության համար՝ ի դեմս իր քաղաքացիական առաքելությանը, այս գործընթացին չխանգարելն է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև այս տարվա վերջ։

Նրա խոսքով՝ դա հնարավոր է Երեւանի կողմից բարի կամքի դրսևորման դեպքում։

«Եթե խաղաղության պայմանագիր կնքվի, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև առճակատումը, որը մենք տեսել ենք վերջին 30 տարիների ընթացքում, դադարեցվի, դա միայն դրական կարելի է համարել»,- ասել է Ցեկովը ՌԻԱ Նովոստիին։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայվող ԵՄ քաղաքացիական առաքելության ծրագրերը՝ Ցեկովն ընդգծել է, որ եթե երկու երկրների միջև համաձայնություն լինի, ապա «այդ դեպքում, Աստված տա, որ այդ առաքելությունը նպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը, այլ ոչ թե հրահրի կոնֆլիկտներ»։

Միաժամանակ, ռուսաստանցի սենատորը հավելել է, որ Եվրամիությանը համարում է «ոչ այնքան վստահելի բանակցող»։

«Բայց ամենակարևորը միջնորդությունը չէ, այլ ուղղակի երկխոսությունը հենց երկրների միջև»,- եզրափակել է նա։

Տաթև Ֆռանգյան