Լեհաստանը սկսել է միջուկային վթարի հետևանքներից պաշտպանվելու համար կալիումի յոդիդի հաբեր մատակարարել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Լեհաստանը սկսել է կալիումի յոդիդի հաբեր մատակարարել տարածաշրջանային հրշեջ կայաններին՝ որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործվեն  ռուսական զորքերի կողմից գրավված ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի վնասման և ճառագայթային ֆոնի աճի դեպքում, գրում է VOA-ն։

Կալիումի յոդիդի հաբերը կպահվեն երկրի շուրջ 1500 կայաններում և Լեհաստանի կտրամադրվեն  իրական սպառնալիքի դեպքում, ասել է կառավարությունը։

Ներքին գործերի փոխնախարար Բլաժեյ Պոբոժան ասել է, որ, ամեն դեպքում, ռադիոակտիվ աղտոտումը «շատ քիչ հավանական է»:

Զապորոժիեի ատոմակայանը, որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանից մոտ հազար կիլոմետր հեռավորության վրա, ամենամեծն է Եվրոպայում։  Այն վերջերս վնասվել էր ուկրաինական և ռուսական ուժերի միջև բախումների ժամանակ։

1986 թվականին, Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո, շատ լեհեր ընդունել են յոդի լուծույթ՝  ճառագայթման  հետեվանքները  նվազեցնելու համար:

Տաթև Ֆռանգյան