Ճապոնիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկը

Լուրեր

02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
Բոլորը

Ճապոնիայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ցանկը՝ կապված այն բանի հետ, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները հանրաքվեներից հետո ներառվել են Ռուսաստանի կազմում։ Համապատասխան ցուցակը ուրբաթ հրապարակել է Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Թարմացված փաստաթղթում ներառված է 58 անհատ և 9 կազմակերպություն Ռուսաստանից, ինչպես նաև ևս 23 անձ, որոնք առնչություն ունեն Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների հետ։ Նրանց նկատմամբ կկիրառվեն սահմանափակող միջոցներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը:

Ճապոնական նոր պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հարազատներին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, ինչպես նաև գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևային:

Տաթև Ֆռանգյան