Մակրոնը` քառակողմ հանդիպման արդյունքների մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը միացել է «Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև» հանդիպումների եվրոպական ձևաչափին, մինչև ուշ գիշեր տևած բանակցություններից տեղեկատվություն է հրապարակել։ Մակրոնն իր գրառումը վերնագրել է «Կովկասում կայուն խաղաղության համար»՝ ցույց տալու բանակցություններին նպաստելու ֆրանսիական կողմի նպատակադրումը։

Ֆրանսիայի նախագահը նշում է․ «Այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը և իրենց ինքնիշխանությունը»։

Էմանուել Մակրոնի հիշատակած Ալմա-Աթայի հռչակագիրը ԱՊՀ սկզբունքների և նպատակների մասին է, որով վերահաստատել է Բելովեժյան համաձայնագիրը՝ նշելով, որ ԱՊՀ կազմավորման հետ ԽՍՀՄ-ը դադարում է գոյություն ունենալ։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում կայացած նախագահների հանդիպման արդյունքում ԱՊՀ-ին բացի Բելառուսից, Ռուսաստանից և Ուկրաինայից միացել են ևս 8 հանրապետություններ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք այդպիսով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ստացվում է՝ տարածքային ամբողջականության ճանաչման կետը վերահաստատումն է 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի։

Էմանուել Մակրոնը տեղեկատվություն է հրապարակել նաև հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ․ «Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակը՝ վստահություն ձևավորել և նպաստել սահմանային հանձնաժողովներին»,- նշել է Մակրոնը։

Նշենք, որ հնադիպումից հետո Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը և Միշելը համատեղ հայտարարություն են տարածել։