ՔՏՀԱ արտահերթ նիստը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 5-ին  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

«Այն նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր ՔՏՀԱՏՄ ղեկավարի թեկնածությանը հավանություն տալու հարցը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր Գարեգին Գեղամի Խաչատրյանի թեկնածությունը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու Գ․Խաչատրյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրեց իր աշխատանքային կենսագրությունը։ Այնուհետև Կառավարման խորհրդի անդամները ՏՄ ղեկավարի թեկնածուին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու դեպքում իրականացվելիք գործունեության հետ։

Խորհրդի անդամները միաձայն հավանություն տվեցին Գ․Խաչատրյանի թեկնածությանը։

Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո թեկնածությունը ներկայացվեց ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանի հաստատմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, հոկտեմբերի 5-ի 1157-Ա որոշմամբ Գարեգին Խաչատրյանին նշանակեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է հաղորդագրությունում։