Հանրային պաշտպանին դիմելիս կեղծ տվյալներ ներկայացնելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթով ընդլայնվում են փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները․ անվճար և անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի. ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը, կվերանայվի նաև փաստաբանների ուսուցման և որակավորման կարգը:

««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցակարգը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացում կատարել Քրեական օրենսգրքում: Ըստ այդմ՝ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Մանրամասները՝ տեսանյութում։