Հայկական ԶՈՒ-ն երբեք նման պատերազմական հանցագործություններ չի կատարել․ Մարուքյանի արձագանքը՝ Տոյվո Կլաարին

Լուրեր

02.05.2024 | 17:07
Ադրբեջանում սկսվել են զինապարտների ուսումնական հերթական հավաքները
02.05.2024 | 16:58
«Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
02.05.2024 | 16:50
Մարդիկ մի օր զարթնել են, տեսել են պատգամավոր են․ չեն հասկացել, որ քաղաքացու քվեն պետք է ստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 16:43
ՌԴ-ն համագործակցում է այլ երկրների հետ՝ նվազեցնելու ԱՄՆ-ի պատժամիջոցների ռիսկերը․ Պեսկով
02.05.2024 | 16:39
Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցեցի Լենա տատ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 16:30
Գիտեմ, որ գյուղի մուտքերը փակ են, ամբողջը «միլիցիա է»․ Կիրանցի վարչական ղեկավար
02.05.2024 | 16:22
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել ի պաշտպանություն երկրում խաղաղ ցույցերի
02.05.2024 | 16:10
Վարչապետի աշխատակազմը հերքում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը
02.05.2024 | 16:06
ՀՀ-ն և ԱՄՆ-ը երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 16:00
ՌԴ-ն Տաջիկստանից հետո զանգվածաբար արգելում է Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը երկիր
02.05.2024 | 15:51
Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները
02.05.2024 | 15:46
Բաքուն պատրաստվում է Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել
02.05.2024 | 15:38
ՆԳՆ-ն՝ տավուշցիներին բռնությամբ բերման ենթարկելու մասին, ԱՄՆ կոնգրեսականները՝ Երևանին օգնելու և Բաքվին պատժելու կոչով․ ԼՈՒՐԵՐ
02.05.2024 | 15:29
Աղստև գետը եթե խոսել իմանար, կպատմեր՝ Քոչարյանի ժամանակ ինչքան քվեաթերթիկ է լցվել մեջը․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 15:27
Վահագն Հովակիմյանն ինքն իր օգտին է քվեարկել և դարձել ԿԸՀ նախագահ․ Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին։

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ այսօր մի քանի տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին: Նա ընդգծել է, որ դեռ դրանք հաստատման և քննության կարիք ունեն, որ այդ ամենի իրական կատարողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև նշել է, որ հակամարտությունը ակնհայտ խորը վերքեր է թողել երկու կողմերի համար:

Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերզմական հանցագործություններ:

Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել):

Ավելին, փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Վստահ եմ, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում:

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»,- գրել է Մարուքյանը։

Ավելի վաղ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։ «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում, հավանաբար, մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», – նշել էր Կլաարը, ապա ժամեր անց հավելել․ «Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները։ Նաև դրանք պետք է հետաքննվեն, և եթե իրական են, ապա հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հակամարտությունը երկու կողմերին էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն»