Իսպանացի պատգամավորն ու մի շարք առաջատար վերլուծաբաններ դատապարտել են ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունը

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն գրառում է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ։

«Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների բարբարոսական գնդակահարության կադրերն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- Իսպանիայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ գրել է Ռեինոն:

Իսպանացի առաջատար վերլուծաբաններ, գիտավերլուծական կենտրոնների ղեկավարներ Պեդրո Բանյոս Բախոն, Էդուարդո Սալդանյան, Ֆերնանդո Արանկոնն իրենց գրառումներով դատապարտել են ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունը։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ անզեն ռազմագերիներին: Տեսանյութին առավոտյան անդրադարձել է նաև Պաշտպանության նախարարությունը: Factor.am-ի հետ զրույցում մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել էր, որ սա արբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է.

«Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»։

Ավելի ուշ ոճրագործությանն անդրադարձել էր նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ թվիթերյան գրառմամբ այն «ռազմական հանցագործություն» անվանելով.

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են հայ ռազմագերին պատժի ենթարկում: Եթե ​​ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, և մեղավորները պատժվեն»,- գրել է Կլաարը։

Հանցագործությանը հավուր պատշաճի արձագանք տալու և պատժելու հորդորով միջազգային հանրությանը դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետը:

Возможно, это изображение 1 человек и текст «Antón Gómez-Reino @AntonGomezReino Las salvajes imágenes de soldados de Azerbaiyán ejecutando a prisioneros de guerra armenios son INACEPTABLES. Aprovecharse perversamente de la posición política que te da tu gas (en un momento de carestía global) para cometer invasiones y vulnerar DDHH es doblemente intolerable Translate Tweet Ricardo Marquina @RusiaSeMueve 4h Ha salido un video de fuerzas azeríes ejecutando a soldados armenios que se habían rendido. El video es de lo más cruel que he visto, y no lo voy a publicar. Es un crimen de guerra de debería ser respondido duramente. 15:16 02.10.22 Twitter for iPhone»

 

 

Возможно, это снимок экрана Twitter (1 человек и текст «Eduardo Saldaña @EduardoSaldania Las imágenes del asesinato de soldados armenios a manos de soldados azerbaiyanos son horribles, y son un crimen de guerra. El gas de Azerbaiyán es necesario, pero no a cualquier precio. 09:09 02.10.22 Twitter Web App»)

 

Возможно, это изображение 1 человек и текст «Fernando Fernando Arancón @FernandoArancon El vídeo que circula con con la ejecución de prisioneros armenios es un crimen de guerra de Azerbaiyán. A quienes ahora les compramos gas. Y la Unión Europea debería ser mucho más contundente en su respuesta. Porque el precio real de estar calentitos en Europa lo pagan otros 13:41・ 02.10.22 Twitter for iPhone»