Սրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջոն Ինյարիտուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է. «Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, ում հետ համաձայնագիր եք կնքել և ում համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն»:

Ինյարիտուն նաև տեղադրել է այդ ռազմական հանցագործության կադրերով տեսանյութը։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նկատի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը: