Հռոմի պապը կրկին կոչով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի վերջ տան հակամարտությունը խաղաղ երկխոսության անցնելով։

Այս մասին կիրակի օրը պոնտիֆիկոսը հայտարարել է Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադարձող ելույթում՝ «երկնքի հրեշտակին» ուղղված ավանդական քարոզի փոխարեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Աստծո և մարդկության անունից ես վերսկսում եմ անհապաղ զինադադարի իմ կոչերը, վա՛յր դրեք զենքերը և ընդունե՛ք խաղաղ բանակցությունների պայմանները, որոնք լուծումներ են առաջարկում՝ ոչ ուժի վրա հիմնված, այլ հիմնված արժեքի սուրբ հարգանքի,  մարդկային կյանքի, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, փոքրամասնությունների իրավունքների և նրանց օրինական մտահոգությունների նկատմամբ հարգանքի վրա»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է, որ «ափսոսում է վերջին օրերի իրավիճակի համար, քայլերի համար, որոնք հակասում են միջազգային իրավունքին և մեծացնում են միջուկային էսկալացիայի վտանգը, որը կհանգեցնի աղետալի և անվերահսկելի հետևանքների գլոբալ մակարդակում»։

«7 ամիս անց ես ձեզ կոչ եմ անում դիմել բոլոր հնարավոր դիվանագիտական ​​գործիքներին, որոնք դեռ չեն օգտագործվել այս հսկայական ողբերգությանը վերջ տալու համար»,- հավելել է նա։