Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման, մշակութային տուրիզմի զարգացման, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով հանդես գալու, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ շատ կարևոր է այս դժվարին ժամանակաշրջանում համախմբել ուժերը՝ դիմագրավելու առկա մարտահրավերներին և ամրապնդելու համագործակցությունը՝ հանուն ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խաղաղության ապահովման։

Զրույցի ընթացքում Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսը կարևորել է երկու ժողովուրդների պատմական փոխառնչությունները, ինչպես նաև բարձր գնահատել հայկական համայնքի դերը երկրի տարբեր ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում։