Պետք է բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը․ Արցախի պետնախարար

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար, թվայնացման խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին հրավիրել է թվայնացման խորհրդի նիստ՝ քննարկելու և նախանշելու ոլորտում հետագա անելիքները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Թվայնացման գործակալության ղեկավար կազմն ըստ ոլորտների ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Պետական նախարարը խորհրդի ուշադրությունն է հրավիրել աշխատանքների արդյունավետության բարձրացմանն արգելակող մի շարք խնդիրների վրա,պահանջված համարել շահագրգիռ կառույցների միջև առավել ինտենսիվ ու համագործակցված աշխատակերպը:

«Թվայնացման գործակալության և թվայնացման խորհրդի ձևավորմամբ անցյալ տարի մեկնարկեց ԱՀ պետական կառավարման համակարգում էլեկտրոնային համակարգերի ներդրման ու օգտագործման ինստիտուցիոնալ գործընթացը, որի գերակա նպատակներից են հանրային ծառայությունների հասանելիության ու մատչելիության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգի արդյունավետության ապահովումը: Թեև որոշակի հաջողություններ ունենք այդ առումով, սակայն առաջընթացի տեմպը դանդաղ է: Հարկ է մեկնարկած աշխատանքներին զուգահեռ բարելավել թվային ենթակառուցվածքների վիճակը, բարձրացնել կիբեռ անվտանգության մակարդակը, կարգավորել իրավական դաշտը և մշակել թվայնացման համապարփակ ռազմավարություն, որպեսզի կարողանանք պլանավորված ու հստակ քայլերով առաջ շարժվել դեպի նախանշված նպատակներ»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Թվայնացման խորհրդիր նիստում քննարկվել են մի շարք իրավական, տեխնիկական ու կազմակերպչական բնույթի հարցեր՝ որոշելով մեկնարկել թվայնացման ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: