Հետպատերազմյան սթրեսը, մարդկանց դեգրադացիան և երկու պատերազմների արանքում մնացած սերունդը. ապաքաղաքական զրույց Արամ Պաչյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է գրող Արամ Պաչյանը: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ 44-օրյա պատերազմի մասին չեն գրվում գեղարվեստական գործեր, գրողը նկատում է, որ առայժմ պատերազմի վավերագրության ժամանակն է, իսկ գեղարվեստական իմաստավորման համար անհրաժեշտ է գտնել ճիշտ խոսքեր, որոնք դեռևս չկան: Պատճառն այն է, որ պատերազմը շարունակվում է ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում: Կոնկրետ իր սերունդը նա բնութագրում է որպես երկու պատերազմների արանքում մնացած:

Ըստ Արամ Պաչյանի՝ պատերազմներն ավերում են ոչ միայն շենքերն ու քաղաքները, այլև խոսքերը, ինչը և առաջացնում է մարդկության դեգրադացիան: Դրա հետևանքով «հայրենասիրություն», «խիղճ», «հավատ» բառերը մաշվել են, քայքայվել: Իրական հայրենասերները, գրողի խոսքով, այժմ սահմանում են և ճոռոմ բառեր չեն արտասանում: Նրանք լռում են:

Գրականությունը հաղորդման հյուրի համար մարդկանց հետ շփվելու հիմնական միջոցն է: Այդ առումով նա «զուտ լեզվական» է համարում այն հարցը, թե ինչու է իր «Ցտեսություն, ծիտ» վեպում պատմությունը ներկայացնում միաժամանակ առաջին, երկրորդ և երրորդ դեմքերից: Յուրաքանչյուր դեմքի տակ բազմաթիվ այլ ձայներ կարելի է լսել: Արամ Պաչյանի կարծիքով՝ գրականության մեջ թեմաներն ու սյուժեներն անընդհատ կրկնվում են, և տարբերությունն այն է, թե ինչպես են գրողն ու իր ընթերցողն այդ սյուժեները վերապրում:

Մանրամասները՝ տեսանյութում: