Վարչապետի որոշմամբ Գեղամ Շախբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Քաղաքականություն
30.09.2022 | 13:05ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի՝ պաշտոնից ազատման մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գեղամ Շախբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։