Հարավային Կովկասում մենք կանգնած ենք ապաշրջափակման վերացումից մեկ քայլ հեռավորության վրա․ Օվերչուկ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հարավային Կովկասում տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը Ռուսաստանին շատ է պետք։ Այս մասին Երևանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է RG-ն։

Վերջինս նշել է, որ «տրանսպորտային մեկուսացման հաղթահարման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարները հզոր խթան կհաղորդեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի և հարակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի զարգացմանը»։

«Ես արդեն խոսել եմ այդ մասին․ մեր գնահատականների համաձայն՝ ռուսական ներդրումների հոսքը կարող է կազմել մինչև 5 մլրդ դոլար։ Դրանք նախ և առաջ նախագծեր են էներգետիկայի, տրանսպորտի ու լոգիստիկային, ինչպես նաև արդյունահանող ու վերամշակող արդյունաբերությունը։ Դրա շուրջ կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ ձեռնարկություններ»,-հայտարարել է ռուս պաշտոնյան։

Վերջինիս խոսքով՝ ՀՀ տնտեսության համար ապաշրջափակման հարատև ազդեցությունն ակնհայտ է։

«Հայաստանը քաջ գիտակցում է, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակման պատճառով: Այսօր մենք կանգնած ենք դրա վերացումից մեկ քայլ հեռավորության վրա»,-հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը։

Վերջինս նշել է, որ այդ խնդիրը լուծվում է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձևաչափով։

«Հենց այդ նպատակով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար, պետությունների ղեկավարների որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների տեղակալների համատեղ նախագահությամբ։ Այս նպատակին հասնելը վճռորոշ քայլ կլինի, որպեսզի Հարավային Կովկասը լարվածության օջախից կայունության և տնտեսական բարգավաճման տարածաշրջանի վերածվի։ Այդ ճանապարհները Ռուսաստանին նույնպես շատ են պետք, քանի որ դրանք անցնելու են բարեկամ երկրների տարածքներով և ամբողջ երկարությամբ գնալու են դեպի բարեկամ երկրներ»,- հայտարարել է Օվերչուկը։

 

Տաթև Ֆռանգյան