Ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկում. Առաքել Մարտիկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այս պահին Գեղարքունիքի մարզում են․ նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնել է, որ միայն Սոթքում 148 տուն է վնասվել:

ԳՇ պետի տեղակալի խոսքով՝ այսօրվա ընթացքում շփման ողջ երկայնքով իրավիճակը եղել է համեմատաբար  հանգիստ՝ բացառությամբ մի քանի կրակի ռեժիմի խախտումների. «Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան՝ Ջերմուկի շրջանում, որտեղ կիրառել են 82 մմ ականանետ և ԱԹՍ-ներ, որի արդյունքում ունեցել ենք ևս երեք զոհ»:

«Վերջին դեպքերի ժամանակ ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկում, ադրբեջանցիներին հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել։ Մարտավարական տեսանկյունից այդ դիրքերն այնքան էլ կարևոր չեն, բայց ռազմավարական տեսանկյունից կարևոր են, քանի որ կախված են մեր բնակավայրերի վրա, և կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների վրա, և ամենակարևորը՝ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակչությանը՝ իրենց ներկայությամբ»,- նշեց Առաքել Մարտիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։