Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահն Էրդողանին «կոյուղու առնետ» է անվանել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, Ազատ դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Վոլֆգանգ Կուբիցկին նախընտրական միջոցառման ժամանակ վիրավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան «կոյուղու առնետ» անվանելով, գրում է DW-ի թուրքական ծառայությունը։

Նա զգուշացրել է կառավարությանը փախստականների նոր հոսքի մասին։ Փախստականների խնդրին անդրադառնալով՝ Կուբիցկին վիրավորել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նշելով, որ նա կարող է ներգաղթյալների նոր հոսք բերել։

Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է այս հայտարարություններին։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Գերմանիայի Դաշնային խորհրդարանի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկիի վիրավորական արտահայտությունները մեր նախագահի հասցեին»,- ասել է ԱԳՆ խոսնակ Թանջու Բիլգիչը։

Նա նշել է, որ գերմանացի քաղաքական գործչի հայտարարություններն անընդունելի են և զուրկ «քաղաքական բարոյականությունից»։

Հաղորդվում է նաև, որ այդ հարցով Թուրքիայի ԱԳՆ-ն է կանչվել Անկարայում Գերմանիայի դեսպանը։

Էմմա Չոբանյան