ՌԴ դեսպանին կանչել են Ճապոնիայի ԱԳՆ՝ Ճապոնիայի հյուպատոսի ձերբակալությունից հետո

Լուրեր

04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը կանչել է Տոկիոյում ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինին։ Նրան խիստ բողոք են փոխանցել՝ կապված Վլադիվոստոկում Ճապոնիայի հյուպատոսի կալանավորման հետ։ ԱԴԾ-ն կիրակի ճապոնացի դիվանագետ Մոտոկի Տացունորիին մեղադրել է լրտեսության մեջ, գրում է VOA-ն։

Հայտարարության մեջ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանից պահանջվում է պաշտոնապես ներողություն խնդրել հյուպատոսի կալանավորման համար։ Ճապոնացի նախարարն ասել է, որ դիվանագետը ոչ մի անօրինական գործողություններ չի կատարել, հայտնում է Kyodo Tsushin գործակալությունը։

ԱԴԾ-ն երկուշաբթի հայտնել է Տացունորիի կալանավորման մասին։ Ենթադրվում է, որ նա գումարի դիմաց գաղտնի տեղեկություններ է ստացել Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների հետ Ռուսաստանի համագործակցության և ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին։ ԱԴԾ մամուլի ծառայությունը տեսանյութ է տարածել, որում դիվանագետը սրճարանում փաստաթղթեր է ստանում, իսկ կալանավորվելուց հետո տեսախցիկի առաջ խոստովանում է անօրինական գործողությունները։

Տացունորին պերսոնա նոն գրատա է հայտարարվել և պետք է լքի Ռուսաստանը։ Ամենայն հավանականությամբ, Ճապոնիան դրա դիմաց կուղարկի նմանատիպ աստիճան ունեցող դիվանագետի։

Մոսկվայի և Տոկիոյի հարաբերությունները վերջին տարիների վատթարագույն վիճակում են. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ճապոնիան միացավ Ռուսաստանի դեմ արևմտյան բազմաթիվ պատժամիջոցներին:

Տաթև Ֆռանգյան